Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ԱԺ-ում հրավիրվել է արտահերթ նիստ: Օրակարգում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցն է:
«Մի՛ բռնացեք քաղաքական ուժերի ձևավորած կարծիքների վրա»,- հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նրա խոսքով՝ իրենց խմբակցության դիրքորոշման վրա ազդել են մի շարք գործոններ:
ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ հաջողված ընտրական բարեփոխումները պահանջում են լայն քննարկումներ. «Բոլոր քաղաքական ուժերի ներգրավումն է այն գրավականը, որ ապահովում է ԸՕ-ի բարեփոխումների նկատմամբ կոնսեսնսուսը»:
Նա նշեց՝ սակայն կառավարությունը որդեգրել էր այլ քաղաքականություն:
Վահրամ Բաղդասարյանը ներկայացրեց իրենց հիմնավորումները, թե ինչու կողմ չեն ներկայացված նախագծին:
Մանրամասները՝ տեսանյութում:








































