«Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին մեկնաբանել է Կլարենս Զեդորֆի նշանակումը թիմի գլխավոր մարզչի պաշտոնում:
«Զեդորֆը ոտքի կկանգնեցնի թիմը: Ափսոս, որ Ալեգրին ստիպված եղավ հեռանալ, բայց այդպիսին է բոլոր մարզիչների ճակատագիրը: Ինչ վերաբերում է Կլարենսին, ապա նա հիանալի մարզիչ կդառնա, քանի որ գերազանց ֆուտբոլիստ էր:
Մինչ այժմ միայն դրական զգացումներ եմ տածել նրա նկատմամբ: Իսկ Ինձագին պետք է շարունակի աշխատել երիտասարդների հետ, որպեսզի ֆուտբոլիստների արժանի սերունդ դաստիարակի: Վստահ եմ, որ նա նույնպես հիանալի մարզիչ է»,- ասել է Գալիանին:









































