Monday, 06 07 2026
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Անկարան՝ «միջազգային օրակարգ ձևավորղ մայրաքաղաք»
11:50
Wildberries-ը կավելացնի արհեստական բանականությունով մշակված բովանդակության նշում օգտատերերի կարծիքներում
Էթնիկ մեղեդիներն ու էլեկտրոնային երաժշտությունը՝ մեկ հարթակում. Գառնու տաճարում կանցկացվի առաջին Equinox փառատոնը
11:30
Արևային երկաթգիծ. Շվեյցարական նորարարությունը՝ էներգիայի նոր աղբյուր
Որևէ արդարացում և բացատրություն այլևս ընդունելի չի լինելու․ Ավինյանի նախազգուշացումը թաղապետերին
11:10
Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավել զոհեր ու վիրավորներ
Հիմա է Երևանում ակտիվ շինարարության սեզոնը, և օդի որակը շատ լավն է․ քաղաքապետ
10:50
Թրամփի միջամտությունից հետո ՖԻՖԱ-ն չեղարկել է ամերիկացի ֆուտբոլիստի որակազրկումն Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից առաջ
Խնդրում ենք լուրջ մոտեցում․ սա 5 կամ 10 տարի առաջվա Երևանը չէ․ Ավինյան
10:30
Թրամփն Անկարայում կհանդիպի Ուկրաինայի և Սիրիայի նախագահների հետ
Անկյունաքարային որոշում է պետք․ Ավինյանը խոստովանեց Աջափնյակի մետրոյի կառուցման ձգձման պատճառը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Երևանում ամենասուրը խցանումների խնդիրն է․ Ավինյանը լուծումներ է առաջարկում
10:10
Մունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային, Անգլիան քառորդ եզրափակչում է
Ռուսական հիստերիայի իրական պատճառը՝ ՀՀ-ն ընտրել է ռազմաքաղաքական, տնտեսական դիվերսիֆիկացման ուղին
09:50
ՆԱՏՕ-ի գագաթնաժողով՝ ճգնաժամի պայմաններում
Քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է իրականացնում
Ծառուկյանի ահազանգը հիմքեր չունի. Հայաստանի տնտեսությունը չի փլուզվում
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ-ն ԵՄ-ի բացառիկ գործընկեն է՝ ստանում է արտոնություններ, որոնք թեկնածու երկրներին են տրվում
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գետահովիտ բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Լարսը բաց է
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Պրահայի գործընթացի ավագ պաշտոնյաների հանդիպմանը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

«Վալլեքս» խմբի ընկերությունները ներկայացրել են Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատանքները դադարեցնելու պատճառները

Վալլեքս¦ խմբի ընկերությունները հայտարարություն են տարածել՝ ներկայացնելով 2018թ. հոկտեմբերի 19-ից «Էյ-Սի-Փի» ընկերության Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատանքները դադարեցնելու պատճառները: Ինչպես հայտնեցին «Վալլեքս» խմբի ընկերությունների Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հայտարարությունում ասված է.

«2017թ. հոկտեմբերի 1-ից, չնայած ծծմբային անհիդրիդի տարեկան 5,600 տոննա սահմանային թույլատրելի սահմանաչափի թույլտվությանը, Ալավերդու պղնձաձուլական գործարանի արտանետումների ծավալը մթնոլորտ կազմել է տարեկան շուրջ 38,000 տոննա: Վերոնշյալ արտանետումների դիմաց 2017թ. արդյունքներով Ընկերությունը ՀՀ Պետական բյուջե է վճարել 323 մլն ՀՀ դրամ, իսկ 2018թ. հունվար-սեպտեմբեր ամիսների աշխատանքի արդյունքներով՝ 340 մլն ՀՀ դրամ: Նշված գումարների մի մասն օրենքով սահմանված կարգով վերադարձվել է հարակից համայնքներին՝ որպես բնապահպանական վնասների փոխհատուցում։ Ընդ որում, նշված արտանետումների պատճառը տեխնոլոգիական է, որի լուծման միակ տարբերակը խոշոր ներդրումներ պահանջող ժամանակակից տեխնոլոգիական պղնձաձուլական կոմբինատի կառուցումն է՝ Ալավերդու պղնձաձուլական գործարանի բազայի վրա:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2018թ. օգոստոս ամսին Ընկերությունում իրականացրած ստուգման արդյունքում Ընկերությանը ներկայացվել է 380 մլն դր. լրացուցիչ տուգանքի ակտ, որը վերաբերում է 2015թ. հուլիսից մինչև 2018թ. հուլիս ընկած ժամանակահատվածի արտանետումներին: Նույն ակտի հիմքով տրված հանձնարարականով Ընկերությունից պահանջվում է մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 25-ը արտանետումների քանակը նվազեցնել 90%-ով:

Ներկա պահին պղնձաձուլարանում շահագործվող սարքավորումներով և տեխնոլոգիաներով հնարավոր չէ իրականացնել ծծմբային անհիդրիդի կորզում: Արտանետումների կորզումն իրականացնելու համար պահանջվում է պղնձաձուլական համալիրի ներսում քիմիական արտադրության ստեղծում: Նկատի ունենալով մեր երկրում լեռնահանքային ու պղնձարտադրության առկա իրողությունները` «Վալլեքս» խումբը բազմիցս հայտարարել է, որ բնապահպանական առումով անվտանգ ժամանակակից պղնձարտադրություն կազմակերպելու համար անհրաժեշտ է նոր գործարան, որի կառուցման ուղղությամբ ընթացել են բանակցություններ չինական Citic Group ընկերության հետ: Չինական ծրագրով նոր գործարանի կառուցման ծրագիրը գտնվում է մշակման փուլում: Դրա կառուցումը հատկապես նպատակահարմար կլիներ իրականացնել Ալավերդու պղնձաձուլարանի տարածքում, որտեղ առկա են անհրաժեշտ բոլոր հարթակներն ու ենթակառուցվածքները: Այս պահին կարող ենք ասել, որ չինական կողմի հետ բազմաթիվ հանդիպումների ու երկարատև բանակցությունների արդյունքում առկա է նոր պղնձաձուլական գործարանի ստեղծման ծրագրի իրագործման մասով դրական տեղաշարժ: Ընդ որում, վերոնշյալ բարդ ծրագրի իրականացման գործում էական է կառավարության դերակատարությունն ու իր լիազորությունների շրջանակներում աջակցությունը, որին միտված էլ կառավարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Թեղուտի լեռնահանքային համալիրի կառուցման նպատակով ՎՏԲ բանկից ներգրավված վարկային միջոցների դիմաց ՎՏԲ Բանկը պահանջել է գրավադրել իր վարկի գծով այլ երաշխավորությունների հետ մեկտեղ նաև «Էյ-Սի-Փի» ընկերության ակտիվներն ու բաժնետոմսերը, սակայն վերջիներիս հետ կապված Բանկի գրավի իրավունքի իրացման իրավական գործընթացներ դեռևս չեն իրականացվել:

Տեղեկացնում ենք նաև, որ Կառավարության հետ բոլոր տեսակի հանդիպումների նպատակն է եղել գտնել լուծումներ, որոնք շահավետ են բոլոր շահագրգիռ կողմերի և առաջին հերթին մեր երկրի քաղաքացիների համար:

Հաշվի առնելով վերը նշվածը և գործարանի հետագա շահագործման հետ կապված վերոնկարագրյալ խնդիրները, Ընկերությունը կայացրել է դժվարին որոշում՝ կասեցնել պղնձաձուլարանի գործունեությունը և ըստ այդմ՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով ու պայմաններով գործատուի նախաձեռնությամբ լուծել աշխատողների հետ կնքված աշխատանքային պայմանագրերը: Առաջիկա մեկ-երկու աշխատանքային օրերի ընթացքում աշխատողները ծանուցումներ կստանան հաստիքների կրճատման հիմքով աշխատանքային հարաբերությունները լուծելու մասին: Այդ մասին պատշաճ կարգով կծանուցվի նաև համապատասխան պետական կառույցը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում