Tuesday, 14 07 2026
Թուրքական TSG Istanbul ռազմանավը մտել է Լաթաքիա նավահանգիստ․ Սիրիան կմաստանտվի՞
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի
00:00
Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս
23:59
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա
23:58
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին
23:57
ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
«Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ
Երևանում վարչական շրջանների նոր ղեկավարներ են նշանակվել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ-ի անասնաբուժական լաբորատորիաների կարողությունները
2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է
22:50
Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը

Քոչարյանի նոր «առաքելությունը»՝ բա՞նտ, թե՞ ռուսական նոր խաղի մեկնարկ

Անցնող շաբաթվա ընթացքում Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց կուսակցություն ստեղծելու մտադրության մասին։ Երկրորդ նախագահի մտադրությունն ուշագրավ է մի քանի ասպեկտով, մանավանդ որ նրա դերակատարության մասին տրամագծորեն տարբեր դիրքորոշումներ կան։

Ոմանք Ռոբերտ Քոչարյանին համարում են հակահեղափոխության ռևանշի հիմնական քաջալերողը՝ կարծիք հայտնելով, որ հենց նա է կանգնած հին համակարգի ռեստավրացիայի կողմնակիցների նշանային մի քանի «պուտչերի» հետևում։

Օրինակ՝ արժանահավատ է թվում այն կարծիքը, որ ՀՀԿ խմբակցությունը մայիսի 1-ին Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը կոնսոլիդացված դեմ քվեարկեց հենց Քոչարյանի հրահանգավորմամբ։ Համենայն դեպս, Սերժ Սարգսյանը նման բան անելու մոտիվ չուներ, հակառակ պարագայում՝ ապրիլի 23-ին առնվազն լուռ կհեռանար, առանց նոր իշխանության քաղաքական հասցեականությունն ընդգծելու։ Երբ Սերժ Սարգսյանն ասում էր, որ ինքը սխալ է, Նիկոլ Փաշինյանը ճիշտ է, ոչ միայն ազդարարում էի իր հրաժարականի մասին, այլ՝ ըստ էության, փակում էր քրեաօլիգարխիկ համակարգն այլ գործիչների կողմից կոնսոլիդացնելու ճանապարհը։ Այլ խոսքով՝ Սերժ Սարգսյանը կապիտուլացվում էր հենց Նիկոլ Փաշինյանի առաջ, ինչը ենթադրում էր, որ, օրինակ, Կարեն Կարապետյանը չի կարող ՀՀԿ կողմից առաջադրվել վարչապետի պաշտոնում։ Այդպես էլ եղավ, մյուս կողմից՝ հին համակարգում առաջացավ վակուում, որը եկավ լրացնելու Ռոբերտ Քոչարյանն ու մայիսի 1-ի «խռովությունը» հենց դրա դրսևորումն էր։

Նույնը կարելի է ասել հոկտեմբերի 2-ի խորհրդարանի «գիշերային» նիստի մասին, որի հետևանքներն, ի դեպ, կանխվեցին ոչ միայն հեղափոխության հուժկու հարվածով, այլ նաև՝ Գագիկ Ծառուկյանի ու Սերժ Սարգսյանի միջամտությամբ, որոնք ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, ըստ էության, դուրս բերեցին Քոչարյանի ռևանշիզմի ճիրաններից։

Հենց այս համատեքստում երկրորդ նախագահը հայտարարեց կուսակցություն ձևավորելու անհրաժեշտության մասին։ Ընդ որում՝ նրա այս քայլը նույնքան հակասական է։ Այն հանգամանքը, որ Քոչարյանը չի մասնակցելու խորհրդարանական առաջիկա ընտրություններին՝ վկայում է նրա նահանջի մասին ու այս հարթության վրա կուսակցության ստեղծումը կարող է ընկալվել՝ որպես նահանջի հիմնավորում, քողածածկույթ, որը թաքցնում է երկրորդ նախագահի քաղաքական կապիտուլյացիան։ Մյուս կողմից՝ կուսակցության ստեղծումով Ռոբերտ Քոչարյանն ինստիտուցիոնալիզացնում է իր հավակնությունները, ռևանշիզմը՝ նոր իշխանության հետ հակադրությունը դարձնելով երկարատև դիմակայություն։ Երկու վարկածներն էլ ճշմարտության իրավունք ունեն, մանավանդ որ մենք, ըստ էության, տեղեկացված չենք Քոչարյանի իրական մտադրությունների մասին։

Սկզբունքորեն Քոչարյանը վերջին ամիսներին կորցրել է անհատական, քաղաքական սուբեկտությունը՝ դառնալով Վլադիմիր Պուտինի ու Նիկոլ Փաշինյանի ոչ այնքան միանշանակ հարաբերությունների պատանդը։ Ու այս կոնֆիգուրացիայում Քոչարյանը ստանձնել է ռուսական ազդեցության գործակալի ամոթալի դերակատարությունը՝ իր ճակատագիրը, քաղաքական հեռանկարը հանձնելով Պուտինի քմահաճությանը։ Պաշտոնաթող նախագահը կարող է ցանկացած պահի «զոհաբերվել», եթե Մոսկվան որոշի ժեստ անել Հյաստանի իշխանությանն ՝ առանց սկզբունքային քաղաքական զիջումների։ Մյուս կողմից՝ Քոչարյանը կարող է դառնալ Պուտինի մահակը, երբ Փաշինյանի հետ կոշտ լեզվով խոսելու անհրաժեշտություն առաջանա։ Իսկ սա նշանակում է, որ Քոչարյանի դեմքով հակահեղափոխության ռևանշի զուտ հայաստանյան դրսևորումը պարտվել է, ու երկրորդ նախագահի գործոնն ավելի շատ հայ-ռուսական բազմաշերտ հարաբերությունների դրվագներից մեկն է։

Կուսակցության ստեղծման մասին Քոչարյանը հայտարարեց արտահերթ ընտրությունների անխուսափելիության համատեքստում։ Ժամանակը պատահական ընտրված չէր։ Քոչարյանը փորձում է նոր խաղ սկսել, որվհետև քրեաօլիգարխիկ խորհրդարանի լուծարումից հետո ավելի ակներև է դառնալու նրա շրջափակումը, համենայն դեպս՝ նա կորցնում է հնարավոր ազատազրկման դեպքում խորհրդարանական պաշտպանություն ստանալու հեռանկարը, իսկ այդ հանգամանքը թուլացնում է նրա դեմ հարուցված գործի քաղաքական բաղադրիչը։ Մյուս կողմից՝ գործող խորհրդարանի լուծարումը Մոսկվային զրկում է Հայաստանում եկբևեռ համակարգ ունենալու հնարավորությունից, որը թույլ է տալիս ամբողջովին վերահսկելի դարձնել Հայաստանի իշխանությանը։ Ռուսական պետական լրատվական գործակալության հարթակում Քոչարյանը հենց այդ ժամանակ բացահայտ ուղերձ է հասցեագրում Մոսկվային, որ իր ստեղծելիք կուսակցությունը կարող է դառնալ նոր երկբևեռ համակարգի երկրոդ առանցքը։ Ինչիսին կլինի Մոսկավայի արձագանքը՝ թերևս պարզ կլինի դեկտեմբեր ամսին, երբ Վճռաբեկ դատարանում նախատեսվում է Քոչարյանի խափանման միջոցի քննությունը՝ դառնալով հերթական լակմուսի թուղթը հայ-ռուսական հարաբեություններում։

Համենայն դեպս, միայն վճռաբեկ դատարանի նիստից հետո է հնարավոր խոսել Քոչարյանի քաղաքական մտադրությունների լրջության մասին։ Եթե նա կալանավորվի, դա կդառնա հակահեղփոխության պարտության խորհրդանշանական փաստը, հակառակ պարագայում՝ Քոչարյանը քաղաքական դաշտում գեներացնելու է երկարատև դիմակայություն՝ ամբողջովին ինտերգրվելով ռուսական նոր մարտավարությանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում