Tuesday, 14 07 2026
Թուրքական TSG Istanbul ռազմանավը մտել է Լաթաքիա նավահանգիստ․ Սիրիան կմաստանտվի՞
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի
00:00
Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս
23:59
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա
23:58
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին
23:57
ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
«Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ
Երևանում վարչական շրջանների նոր ղեկավարներ են նշանակվել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ-ի անասնաբուժական լաբորատորիաների կարողությունները
2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է
22:50
Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը

Քաղաքական լուզերությանը փրկություն չկա․ ոչ մի օրենք ու բոնուս չի փրկելու

Արմեն Մարտիրոսյանն ասել է, որ «Ժառանգություն» կուսակցությունում կարծում են, որ ճիշտ կլիներ՝ 5 քաղաքական ուժ անցներ խորհրդարան և ընտրական շեմն իջեցվեր 3 տոկոսի:

Քաղաքական ուժերի ցանկությունները պարզ են ու նույնիսկ բնական։ Հեղափոխական էյֆորիան բոլորի համար ստեղծել է գրեթե անելանելի իրավիճակ, ու կուսակցությունները փորձում են հասնել օրենսդրական այնպիսի լուծումների, որ հնարավորինս մեծ լինի քաղաքական բազմազանությունը նոր խորհրդարանում։ Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ քաղաքական բազմազանության ապահովման համար առաջին հերթին՝ անհրաժեշտ են ոչ թե օրենսդրական լուծումներ կարգավորումներ, այլ՝ քաղաքական բովանդակություն, նոր ուղերձներ, որոնք հետհեղափոխական Հայաստանում գործնականում բացակայում են։

Խորհրդարանական կառավարման համակարգում չափազանց մեծ է կուսակցությունների դերակատարությունը, որոնք, ըստ էության, ձևավորում են իշխանություն, իրականացնում են պետության կառավարումը՝ հանրային տրամադրությունների ու մանդատի շրջանակնրում։ Գործող սահմանադրությունը ստեղծել է այն մեխանիզմները, որոնք ընդդիմության համար երաշխավորված քվոտա են ապահովում խոհրդարանում՝ բացառելով ավտորիտար միտումները, իշխանության գերկենտրոնացումը մեկ քաղաքական ուժի, անհատի ձեռքում։ Սակայն սահմանադրական այս նորմը գործնականում կիրառելի է, եթե իշխանությունն ունի իրական այլընտրանք, որը օրենսդրական կարգավորումների միջոցով պետք է կարողանա ապահովել հակակշիռների արդյունավետ մեխանիզմ։

Ինչքան վտանգավոր է խորհրդարանի ձևավորումը հեղափոխական էյֆորիայի հենքով, այնքան էլ անթույլատրելի է գոյություն չունեցող քաղաքական համակարգին «կենսունակություն» հաղորդելն արհեստական օրենսդրական կարգավորումների շնորհիվ։

Սահմանադրական երաշխիքներից դուրս, ըստ էության, անթույլատրելի է օրենսդրական տարբեր բոնուսների ստեղծումը, որովհետև քաղաքական լուզերությանը հնարավոր չէ կենսունակություն հաղորդել արհեստական միջոցներով, ավելին՝ դա այնքան էլ ներադաշնակ չէ հեղափոխության համատեքստին, որը միտված է քաղաքական նոր, կենսունակ համակարգի ձևավորմանը։

Նույնիսկ վիճահարույց էր կուսակցությունների համար անցողիկության շեմը 5%-ից նվազեցնելը 4%-ի, որովհետև մանր, թույլ կուսակցությունների ներկայությունը խորհրդարանում ամենևին էլ չի լուծում քաղաքական բազմազանության խնդիրը, փոխարենը՝ չի նպաստում արդյունավետ կայուն կառավարմանը։

Մինչհեղափոխական քաղաքական համակարգը չի կարող հին մոտեցումներով, օրակարգով գործել նոր Հայաստանում, քաղաքական ու ինստիտուցիոնալ նոր իրողությունների համատեքստում, եթե նույնիսկ Ընտրական օրենսգիրքը համարմարեցվի բոլորի քմահաճույքին։ Խնդիրը ոչ թե օրենսդրական անկատարությունն է, այլ՝ քաղաքական համակարգի ամլությունը, որը չէր վերանա անգամ այն դեպքում, եթե խորհրդարանի ընտրություններն անցկացվեին ոչ թե դեկտեմբերին, այլ՝ մյուս տարվա մայիսին ու ժամանակ ընձեռվեր ավելի կատարյալ ԸՕ մշակելու համար։

Ի՞նչ քաղաքական ուղերձներ ենք լսել հետհեղափոխական Հայաստանում, ովքե՞ր կամ ո՞ր ուժերն են փորձել ձևավորել քաղաքական օրակարգ՝ Նիկոլ Փաշինյանից բացի։ Ցավոք՝ դրական պատասխաններ չկան, ու քաղաքական ուժերը նոր իրողություններին մասնակցում են հին օրակարգով, գործիքակազմով ու նաև դրանով էր պայմանավորված քաղաքական համակարգի ֆիասկոն Երևանի ավագանու ընտրություններում։ Հնարավոր չէ քաղաքական օրակարգ, այլընտրանքային տեսակետ ներկայացնել՝ առանց Նիկոլ Փաշինյանի ստվերից դուրս գալու։

Նիկոլ Փաշինյանի թիմին կարելի է քննադատել, որ նա փորձում է հեղափոխական էյֆորիան օգտագործել՝ իշխանության նկատմամբ տոտալ վերահսկողություն հաստատելու նպատակով։ Կարելի է անվերջ հայհոյել նակին համակարգի ուժերին, որոնք իրենց ներկայությամբ խոչընդոտում են դեմոկրատական ընդդիմության ձևավորմանը։ Սակայն «սպիտակների» ու «սևերի» հակադրության վտանգավոր թեզը, մեծ հաշվով, աշխատում է, որովհետև չկա այլընտրանքային քաղաքական նախագիծ։ Հեղափոխությունը չի փոխել մեր քաղաքական ուժերի, հասարակության մտածողությունը, ինչի հետևանքով քաղաքական վակուումը լրացվում է բարիկադային պայքարի իմիտացիայով։ Եթե անգամ խորհրդարանական ընտրություններում պարզունակ հակադրության բանաձևը չգործի, ապա քաղաքական վակուումը չի լրացվելու մրցակցային, ծրագրային բանավեճերով։ Քաղաքական ուժերը պատրաստ չեն դրան, ու մենք դարձյալ ականատես ենք լինելու «մեկ դերասանի» ներկայացման ու միայն գործընթացի միակ սուբյեկտի կամքից է կախված՝ Հայաստանը գնալո՞ւ է քաղաքական բազմազանության մոդելի, թե՞ հեղափոխական դիկտատուրայի ներդրման ուղղությամբ։

Օրենսդրական փոփոխություններն ու բոնուսներն իրավիճակը չեն փոխում, պետք չէ արհեստականորեն «շնչառություն» տալ քաղաքական ամուլ համակարգին։ Հակառակը՝ խորհրդարանական ընտրությունները պետք է դառնան քաղաքական սպառված համակարգի գերեզմանափորը, ինչը գուցե նախադրյալներ ստեղծի ասելիք ունեցող նոր ուժերի ձևավորման համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում