Tuesday, 14 07 2026
Թուրքական TSG Istanbul ռազմանավը մտել է Լաթաքիա նավահանգիստ․ Սիրիան կմաստանտվի՞
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի
00:00
Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս
23:59
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա
23:58
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին
23:57
ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
«Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ
Երևանում վարչական շրջանների նոր ղեկավարներ են նշանակվել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ-ի անասնաբուժական լաբորատորիաների կարողությունները
2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է
22:50
Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը

Մանդատը վերցնելու որոշումը հենց այնպես չի կայացվել. Մարտուն Գրիգորյան

Հոկտեմբերի 21-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում ԲՀԿ-ն ընդամենը 2 համայնքում է թեկնածու առաջադրել՝ Արագածոտնում և Լոռիում: Այս մասին «Առաջին լրատվական.-ի հետ զրույցում նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանը: Նրա խոսքով, ընտրություններին մասնակցելը չպետք է ինքնանպատակ լինի. «Քանի որ այսօր դրված է դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը, ԲՀԿ-ն իր ողջ ներուժը կենտրոնացնելու է ԱԺ ընտրությունների վրա: Սա է հիմնական պատճառը, որ ԲՀԿ-ն քիչ թեկնածուներ ունի ՏԻՄ ընտրություններում»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ն ընդամենը 7 տոկոս ձայն ստացավ, կարո՞ղ է նույն պատկերը կրկնվել ԱԺ ընտրություններում, Վարդևան Գրիգորյանը պատասխանեց. «Չեմ կարող այս երկու ընտրությունները համեմատել: ԲՀԿ-ն իր ստեղծման օրվանից կարողացել է ակտիվ դերակատարում ունենալ երկրի քաղաքական կյանքում, միշտ եղել է երկրորդ քաղաքական ուժը: Իհարկե, Երևանի ընտրություններում մեր սպասած տոկոսները չկարողացանք ունենալ, բայց մենք ակտիվ կնախապատրաստվենք ԱԺ ընտրություններին»:

Այս պահի դրությամբ պատգամավորի մանդատ վերցնելու հարցում ինձ համար կարևորը այն էր, որ միանամ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու ստորագրահավաքին։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ ցուցակով օրերս պատգամավոր դարձած Մարտուն Գրիգորյանը։

Հարցին, թե առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու է, թե ոչ, Գրիգորյանը պատասխանեց, որ այս պահի դրությամբ դեռ որոշում չունի. «Առաջիկայում իմ թիմակիցների հետ խորհրդակցելուց հետո, ևս մեկ անգամ ստեղծված քաղաքական իրավիճակը հասկանալուց հետո հստակ որոշում կունենամ և լրատվամիջոցներին կտեղեկացնեմ»։

Նա ընդգծեց, որ մեծ թիմ ունի Գյումրիում և ընդհանրապես Շիրակի մարզում. «Մանդատը վերցնելու որոշումն էլ հենց այնպես չի կայացվել։ Ես հանդիպումներ եմ ունեցել իմ թիմակիցների հետ, ընտրողների հետ, նաև հարազատ մարդկանց հետ և դրա արդյունքում է որոշումը կայացվել։ Մնացած որոշումները ևս, թե որ ընտրություններին մասնակցենք, որին չմասնակցենք, հիմնականում թիմային որոշում է եղել»,-ասաց Մարտուն Գրիգորյանը, ով նախորդ գումարման ԱԺ-ում պատգամավոր էր ընտրվել ԲՀԿ-ի ցուցակով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում