Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Ընտրական խճանկարի գաղտնի հատակը

Բնական է, որ ներկայիս ժամանակահատվածում առավել աշխուժանում են քննարկումները, թե ինչ քաղաքական ուժեր կարող են կազմել Ազգային ժողովի, այսպես ասած, «հրաշալի եռյակը»՝ նկատի ունենալով այն, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժի հաղթանակը կասկած չի հարուցում, և այստեղ ինտրիգն այն է, թե մյուս երեք ուժերը որոնք են լինելու, որ կազմելու են խորհրդարանի համար անհրաժեշտ նվազագույն քառյակը: Հայտնի է, որ նոր Ընտրական օրենսգրքով խորհրդարան պետք է անցնի չորս ուժ: Ամենայն հավանականությամբ, արտահերթ ընտրությունը հենց նոր օրենսգրքով էլ կանցնի: Այն դրված է ԱԺ քննարկման, լինելու է քննարկումը հոկտեմբերի 22-ին, իսկ երկրորդ ընթերցումը՝ 23-ին: Քիչ հավանական է, որ օրենսգիրքը մերժվի։ Այն արդեն հավանության է արժանացել պետաիրավական հարցերի հանձնաժողովում:

Այդպիսով, նոր ընտրությունը կանցնի, թերևս, նոր օրենսգրքով, իսկ դա նշանակում է, որ խորհրդարան կանցնի առնվազն չորս ուժ: Կլինի՞ հինգերորդը: Տեսականում հնարավոր է, սակայն գործնականում բարդ է անգամ չորսի հարցը, կամ կասկած չկա, որ չի գտնվի անցողիկ թեկուզ նվազեցված 4 տոկոսանոց շեմը հաղթահարող ուժ: Ակնհայտ է, որ հիմնական դիտարկումները պտտվում են ԲՀԿ, «Լույս» և «Սասնա ծռեր» եռյակի շուրջ: Շատ դժվար է պատկերացնել, որ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կարող են անցնել խորհրդարան: Դա կարող է տեղի ունենալ այն դեպքում, երբ իշխանությունը կամ ինքը կեղի արդյունքը այդ ուժերի համար, կամ նվիրի իր ձայները, կամ նրանց թույլ տա դիմել կեղծիքի և ձայն հավաքել իրենց համար ավանդական մեթոդով: Միաժամանակ հասկանալի է, որ դա անգամ հիպոթետիկ վարկածի համար համարժեք չէ, քանի որ այդօրինակ գործարքը կնշանակի իշխանության մահ: Խոսքն այն մասին էլ չէ, որ հանրությունը կիմանա կամ կկասկածի, այլ պարզապես դա կնշանակի, որ նոր իշխանությունը գնում է նախկին համակարգին բնորոշ գործարքի: Իսկ այդ կլինի այն թելը, որով իրականում նախկին համակարգը կորսա նոր իշխանությանը, ոչ թե նորը սանձած կպահի հնին:

Այդ գործարքների, ինտրիգների դաշտում նախկիններն անգերազանցելի են և ժամանակի ընթացքում ուղղակի կխժռեն նոր իշխանությանն ու Նիկոլ Փաշինյանին: Փաշինյանը դա շատ լավ է հասկանում և չի գնա այդօրինակ գործարքային-ծուղակների որևէ դեպքում՝ շատ լավ գիտակցելով, որ հանրությունն իր համար իսկապես անփոխարինելի ուժ է, բառի բուն իմաստով անփոխարինելի, այդ թվում և արտաքին շրջանակի մասով: Մյուս կողմից, իհարկե, Հայաստանում սոցիոլոգիայի ինստիտուտի չկայացվածությունը հանրությանը, փորձագետներին, քաղաքագետներին թույլ չի տալիս ունենալ շատ թե քիչ գիտականորեն չափվող պատկեր՝ հանրային տրամադրությունների, ակնկալիքների մասով: Այդ տեսանկյունից մենք, իհարկե, ինչքան էլ ուշադրությամբ հետևելով, ինչքան էլ հանգամանալից տեղեկանալով անցուդարձին, որոշ առումով ներքաղաքական խոհանոցին, այդուհանդերձ, չենք տիրապետում հանրային սոցիոլոգիական պատկերին: Մենք դատում ենք սուբյեկտիվ շրջանակի միջոցով, անկախ մեր կամքից:

Հետևաբար՝ չի կարող այդ դատողության վրա կառուցված գնահատականը չլինել սխալանքի ահռելի ռիսկի տակ: Ի վերջո, թվում է, որ ՀՀԿ-ն այսօր չունի խորհրդարանում հայտնվելու որևէ շանս, բայց շատ դժվար է ասել, թե, այսպես ասած՝ սև-սպիտակի տրամաբանությունից դուրս ընտրական գործընթացում ինչպես կփոխվի այդ շանսը: Ընդ որում՝ խոսքը ամենևին Նիկոլ Փաշինյանի ձայների հաշվին փոփոխության մասին չէ, այլ, օրինակ, «Բարգավաճ Հայաստան»-ի, կամ նույնիսկ «Լույս» դաշինքի: Իհարկե, այստեղ հստակ է, որ դա չի լինի «Սասնա ծռեր»-ի հաշվին:

Ավելին, այս դեպքում նրանք կարող են նույնիսկ հավակնել ՀՅԴ որոշակի գաղափարական էլեկտորատի ձայներին, և ընտրական միջավայրը այդ առումով, շատ թե քիչ, կայուն է երկու ուժի՝ Նիկոլ Փաշինյանի և «Սասնա ծռեր»-ի շուրջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում