Thursday, 18 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

«Ռոբերտ Քոչարյանը իրավունք չունի խոսելու, երբ ամբողջ Կենտրոնի ժողովրդի մուխը հանեց» (տեսանյութ)

Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչներն այսօր նորից հավաքվել էին կառավարության մոտ՝ պահանջելով տասը տարի առաջ կորցրած բնակարանների գումարները: Բուզանդի 9 հասցեի նախկին բնակիչ Քնարիկ Առաքելյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Մեր շենքը պատմական հուշարձան էր, քանդեցին, շպրտեցին դուրս և կոպեկներ վճարեցին: Ունեցել եմ 120 քառ. մետր տարածք, ստացել եմ 46.500 դոլար»:

Նա նշեց, որ տեղ չի մնացել, որ չդիմեն: Է՛լ Ռոբերտ Քոչարյանին, է՛լ Սերժ Սարգսյանին, բոլորը ուղարկում են ԾԻԳ:

Նախկին բնակիչները նշեցին, որ իրենց տները կորցրել են հենց Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին, և հիմա Ռոբերտ Քոչարյանն իրավունք չունի խոսելու, երբ ամբողջ Կենտրոնի ժողովրդի մուխը հանեց, բոլորի թևից բռնեց, հանեց դուրս, էլիտար շենքեր կառուցեց, որտեղ հիմա ոչ ոք չի ապրում:

«Նա ինչպե՞ս է երևում ժողովրդի աչքին հոկտեմբերի 27-ից հետո. դրանց երեսը շան երես է: Նա ոչ մի շանս չունի: Ժողովուրդը իրեն ո՛չ կընտրի, ոչ էլ: Եվ եթե վարչապետ է ուզում դառնալ, ամբողջ ժողովուրդը ոտքի կկանգնի: Ժողովուրդը իրենց չի ընտրում, դրա համար էլ իրենք վրեժ են լուծում ժողովրդից»,- ասաց Քնարիկ Առաքելյանը:

Գոհար Ասատրյանն էլ հավելեց, որ արդեն տասը տարի է՝ 2004 թվից, հանել են, գցել դուրս: «Մեզ հանեցին. մեր կողքի հարևանին ջարդեցին, ծեծեցին, մենք էլ թողեցինք, դուրս եկանք: Մտածեցինք՝ մեզ էլ կխփեն: Հետո Զախարյանը հայտարարեց, որ Հյուսիսային պողոտայի բնակիչներին քառակուսի մետրի համար տվել է հազար դոլար, բայց տվեց 210-240:

Սա կլանների երկիր է, ժողովրդավարական երկիր չէ»,-ասաց նա:

Լալայանց 5 հասցեի բնակչուհի Ասատրյան Ջուլիետան նշեց, որ Սերժ Սարգսյանը երբ նախագահ ընտրվեց, իրենց բնակիչներից երկու հոգու հետ հանդիպեց, ասաց՝ մայիսի 15-ից հետո հարցը կլուծենք, ասաց՝ մի քիչ կոնստրուկտիվ եղեք: Սակայն ոչ մի օգուտ: Ոչինչ չարեց: Ամո՛թ է, ամո՛թ»,- ասաց նա:

Նրանք պահանջում են կա՛մ լիարժեք բնակարանները՝ նույն տեղում, կա՛մ համարժեք գումար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում