Գագիկ Ծառուկյանը Հայաստանում խոշոր սեփականատեր է։ Այսօր՝ հոկտեմբերի 18–ին, Ծառուկյանի հայտարարությանը, թե ինքը բիզնեսով չի զբաղվում, լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Պարոն Ծառուկյանը Հայաստանում խոշոր սեփականատեր է եւ դա ոչ մեկի համար գաղտնիք չէ։ Ես նաեւ հայտնել եմ, որ Հայաստանում այլեւս օլիգարխներ չկան»,– ասաց նա։