«Քարոզարշավն ընթանում է նորմալ, բարձր մակարդակով, միջադեպեր չկան և չեն լինելու՝ ո՛չ մեր կողմից, ո՛չ մյուս թեկնածուների»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արմավիրի քաղաքապետի թեկնածու Օհան Հարությունյանը:
Նրա խոսքով՝ ինքը ոչ մի հովանավորյալի հետ ընդհանրապես կապ չունի. «Արմավիրցին գիտի՝ ես ով եմ. ես ինքնուրույն եմ»:
Արմավիրի քաղաքապետի թեկնածուն նշեց, որ ընտրություններից առաջ վախի մթնոլորտ չկա, թաղային հեղինակությունների և վարչական լծակների օգտագործման մտավախություն ևս չկա:
Մանրամասները՝ տեսանյութում: