Բրիտանացի երկարակյաց Բեթի Նյուշեմը իր երկարակեցության գաղտնիքը համարում է թեյի մեջ մեկ կաթիլ բրենդիի առկայությունը՝ տեղեկացնում է Metro-ն։
Բեթին հոկտեմբերի 14-ին տոնել է իր 101-ամյակը։ Նա բնակվում է Յորքշիրի կոմսության Շեֆիլդ քաղաքում։ Նա շաբաթական չորս անգամ հաճախում է պարի և սիրում է ճանապարհորդել։
«Ես ինձ աղջնակ եմ զգում։ Շեֆիլդում ոչինչ չի փոխվել, միայն շենքերն են բարձրացել և շատացել, իսկ մարդկանց մոտ բարությունն է պակասել»,- ասում է Բեթին։
Բեթին նշում է, որ բրենդին պետք է ավելացնել միայն թեյի առաջին բաժակին։