Sunday, 09 06 2024
Ղազախստանի խորհրդարանը թույլատրել է ղազախերենով հեռուստածրագրերի ծավալը հասցնել 60%-ի
ԵԱՏՄ-ն մեր պայծառ ապագան չէ, բայց նաև աղքատ Ղազարոս չլինենք Բրյուսելի դռանը
Starliner տիեզերանավն արձակվել է դեպի Միջազգային տիեզերակայան
Խոշոր խաղ է սկսվել, որից կարող ենք օգտվել. էներգետիկ ենթակառուցվածքները պետք է կարգի բերել
10:09
ՄԱԿ-ում հայտարարել են, որ շրջակա միջավայրում մոտ 0,5 միլիարդ տոննա պլաստիկ է կուտակվել
Ռուսաստանից կախվածությունը կձգվի ևս մեկ դար, եթե նոր ԱԷԿ-ի գործարքը կնքվի նրանց հետ
09:45
Լեհաստանը 750 մլն դոլար կտրամադրի կիբերանվտանգությանը
09:30
Հնդկաստանը ձգտում է մրցակցել Չինաստանի հետ
09:15
Գերմանիայի բնակչության ավելի քան մեկ քառորդին չի հետաքրքրում Եվրո 2024-ը
Ի՞նչ է շշնջացել Օրբանն Ալիեւի ականջին, որ Բաքուն գրոհում է ՀՀ սահմանադրությունը
Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանում բռնկված հրդեհը մարվել է
23:45
Պանամայի համալսարանում հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկը` վիրավորվել
Իսրայելն ազատ է արձակել ՀԱՄԱՍ-ի չորս պատանդի
Բենիամին Նեթանյահու. Իսրայելը չի ​​հանդուրժի ահաբեկչությունը, մենք չենք հանձնվի, քանի դեռ տուն չենք բերել մեր բոլոր պատանդներին
Նախարարությունը՝ Դեբեդ գետի ավազանում 2024 թվականի մայիսի 26-ին դիտված ջրի առավելագույն ելքերի մասին
Ալավերդու Դեբեդ, Էնգելս թաղամասերում, Հաղպատ բնակավայրում վերականգնվել է գազամատակարարումը
22:30
Միլեյը հրաժարվել է հանդիպել մահմեդական երկրների դեսպանների հետ
22:15
Բայդենը մարդկության համար սպառնալիք է համարում կլիմայի փոփոխությունը և միջուկային զենքը
Ալմաթին եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը
Նիկոլ Փաշինյանը դատապարտում է Դանիայի վարչապետի վրա կատարված հարձակումը
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Հայաստանի գրողների միությունում կայացել է Մկրտիչ Սարգսյանի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում
Այդ մարդը ինքն իրեն է ծաղրում, մեզ մնում է զվարճանալ. ափսոսում եմ մարդկանց էմոցիաները, հույսերը
Համանախագահության եռյակն ու 3+3-ը
Վարչապետն այցելել է Այրում, ուր ջրհեղեղի հետեւանքով վթարվել է երկաթգծի կամուրջը
Վարչապետը ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությանը
20:30
«Ֆրանսիան և ԱՄՆ-ն ճնշում կգործադրեն Իրանի վրա». Մակրոն
20:15
ԱՄՆ-ը պաշտոնապես սկսել է իր զորքերի դուրսբերումը Նիգերից
Պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն․ Ալիև
Գազայի հատվածում 2023-ի հոկտեմբերից ի վեր զոհվել է ավելի քան 36 հազար 8 հարյուր պաղեստինցի

Քոչարյանը ձեռնոց է նետում բոլորին և նոր հնարավորություն ստեղծում «Սասնա ծռերի» համար

Ռոբերտ Քոչարյանը «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում հայտարարել է, որ մտադիր է ստեղծել կուսակցություն, որը կզբաղեցնի, իր գնահատմամբ, ընդդիմադիր դաշտում առաջացած լուրջ վակուումը: Երկրորդ նախագահը փաստորեն ձեռնոց է նետում Հայաստանի խորհրդարանի ընտրությանը մասնակից բոլոր ուժերին՝ բացառությամբ, իհարկե, Նիկոլ Փաշինյանի գլխավորած կուսակցությանը կամ դաշինքին:

Ֆորմալ իմաստով Քոչարյանն իհարկե ընդդիմություն լինելու առումով նկատի ունի հենց Նիկոլ Փաշինյանին ընդդիմություն լինելը, սակայն բանն այն է, ինչպես ցույց է տվել նաև իրավիճակը, Ռոբերտ Քոչարյան ընդդիմությունը միայն ուժեղացնում է Նիկոլ Փաշինյանին և թուլացնում մնացյալ բոլոր այն ուժերին, որոնք հավակնում են միջնաժամկետ հեռանկարում դառնալ նոր իշխանության ընդդիմություն և հինգ տարի անց հավակնել խորհրդարանի ընտրությամբ իշխանությունը վերցնելուն: Ռոբերտ Քոչարյանը այդպիսով իրականում դառնում է ընդդիմություն ՀՀԿ-ին՝ նայած, թե այդ կուսակցությունից ինչ կմնա կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում, ընդդիմություն է դառնում ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին և մի շարք այլ ուժերի:

Այստեղ առանձնահատուկ իրավիճակ կարող է լինել «Սասնա ծռերի» մասով, որովհետև Քոչարյանի քաղաքական որևէ հայտ հանրության շրջանում ակտիվացնում է ռադիկալ տրամադրությունները, Նիկոլ Փաշինյանին ուղղված առավել կոշտ գործելու պահանջները: Ժամանակի ընթացքում այդ տրամադրությունների վրա կարող է խաղալ «Սասնա ծռեր» կուսակցությունը, որը հայտնի է նախորդ համակարգի ապամոնտաժման հարցում առավել կոշտ և անզիջում մեթոդների և տեմպի կողմնակից լինելով:

Այդ տեսանկյունից որքան քաղաքական կյանքում, այսպես ասած, որևէ դեր ունենալու հավակնի Ռոբերտ Քոչարյանը, առավել ևս ընդդիմադիր կենտրոն լինելու դեր, այդքան փաստորեն հանրության լայն շրջանակներում կարող է բարձրանալ նախկին համակարգի հանդեպ առավել կոշտ մեթոդաբանությամբ ուժի պահանջարկ: Համենայնդեպս, առաջանում է այդ հեռանկարը կամ այդ մթնոլորտի հավանականությունը: Իսկ այդ համատեքստում ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանն իր քաղաքական հայտով, այսպես ասած, ձեռնոց նետելով նոր իշխանությանն ընդդիմություն լինելու հավակնող գործնականում բոլոր ուժերին՝ բացառություն կդառնա որպես քաղաքական ուժ կամ կուսակցություն «Սասնա ծռերի» քաղաքական ապագայի համար՝ հանրության շրջանում խթանելով նրանց մեթոդաբանության պահանջարկ: Որովհետև ավելի հավանական է, որ այս դեպքում, հիասթափվելով Նիկոլ Փաշինյանից, հանրության առնվազն մի մեծ մաս գնա ոչ թե ընդդիմադիր Քոչարյանի հետևից, այլ նախկին համակարգի հանդեպ ավելի կոշտ դիրքորոշման կողմնակից «Սասնա ծռերի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում