ԴատավորՍթիվեն Ջոնը 14-ամյա աղջնակին սպառնացել է բանտ ննստեցնել, եթե նա չդադարի լաց լինել մոր՝ Նատաշա Մայերսի դատական գործընթացի ժամանակ: Սակայն դատավորը խնդիրներ է ունեցել, երբ այդ մասին հայտնի է դարձել վճռաբեկ դատարանին, հաղորդում է Metro-ն:
Մայերսը ձերբակալվել է Ագլիայում՝ Ուոնդսուերթի բանտում զուգընկերոջը բջջային հեռախոսներ, սիմ քարտեր, լիցքավորման սարքեր և կանեփի ոչ մեծ քանակություն փոխանցելու համար: Սակայն նրա դատավճիռը չեղարկվել է, երբ վճռաբեկ դատարանը որոշել է, որ նրա հետ անարդար են վարվել:
Նախ Մայերիսն 18 ամսվա ազատազրկման են դատապարտել: Սակայն դատավորը հրաժարվել է նրան ազատ արձակել գրավի դիմաց՝ մտավախություն ունենալով, որ նա կարող է փախչել: Հաջորդ առավոտյան նա Մայերսի դստերից պահանջել է ներողություն խնդրել և զգուշացրել, որ եթե խանգարի ցուցմունք տալուն, նրան կձերբակալեն: