Tuesday, 14 07 2026
«Միասնության թևեր»-ից ընտրակաշառքի վերաբերյալ ձայնագրություն է հրապարակվել
12:10
Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է
Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն
2026-ի առաջին կիսամյակում գազաբաշխման համակարգին միացած բաժանորդների թիվն ավելացել է 5882-ով
Հայաստանը միացել է Trade over Aid նախաձեռնությանը և պատրաստակամ է ակտիվորեն մասնակցել դրա գործունեությանը. Ռոբերտ Աբիսողոմոնյան
11:30
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը ոչնչացրել են Իրանի ռազմական կարողությունների զգալի մասը
Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել Հայկ Հարությունյանին
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել միջազգային անվտանգության հարցերի շուրջ
Այսօր և վաղը կանխատեսվում է բավականին բարձր ջերմային ֆոն. Սուրենյան
15 անձ մեղադրվում է սպանության փորձի, ավազակության, առևանգման մեջ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին
10:30
Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով
ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները եվրոպական կապակցվածության նախաձեռնություններում
10:10
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով
Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը
08:50
Հայտնի է՝ ով կլինի ՄԹ հաջորդ վարչապետը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:30
Իրանը կմնա Հորմուզի նեղուցի իրական պաշտպան. Արաղչի
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իրանը հարվածել է Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազային
Թուրքական TSG Istanbul ռազմանավը մտել է Լաթաքիա նավահանգիստ․ Սիրիան կմաստանտվի՞
Լարսը բաց է
07:40
Նավթի գներն աճել են – 13/07/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Նիկոլ Փաշինյանի «երազանքների թիմը». «էկզոտիկ վարկած»

Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն ասել է, որ խորհրդարանի արտահերթ ընտրությանը ՔՊ դաշինքային մասնակցությունը կենթադրի նաև անձանց ներգրավում, որոնք եղել են «բարիկադների» մյուս կողմում: Հետաքրքիր է, որ խորհրդարանի ընտրությանն ընդառաջ թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ ՔՊ այլ անդամներ հաճախ են սկսել խոսել այդ մասին: Դա ակնհայտորեն ոչ պոպուլյար քայլ է և խոսակցություն ու հատկանշական է, թե ինչու է ՔՊ-ն գնում դրան, լավ պատկերացնելով, որ դա կարող է բերել հասարակական որոշակի դժգոհության և անվստահության: Արդյո՞ք ՔՊ-ն այնքան ինքնավստահ է, որ անգամ այդ դժգոհության պարագայում չի կասկածում իր անվերապահ հաղթանակին, թե՞ այստեղ կարող է տեղ ունենալ առաջին հայացքից նույնիսկ տարօրինակ մի վարկած՝ որ ՔՊ-ն նույնիսկ կարող է անել այդ ոչ պոպուլյար քայլերը իր անվերապահ, ճնշող հաղթանակը, այսպես ասած, օպտիմալ հաղթանակի վերածելու և խորհրդարանի արտահերթ ընտրությանը մյուս մասնակիցների համար էլ «տեղ բացելու» նպատակով:

Իհարկե, այդ վարկածը կարող է թվալ փոքր-ինչ երևակայական, սակայն, այդուհանդերձ, այստեղ կա բավականին լուրջ ռեզոն: Ի վերջո, խորհրդարանի երկու երրորդից ավելի ձայն իշխանությունն ունենալ չի կարող: Մեկ երրորդը պետք է լինի ընդդիմություն: Բայց կա ընդդիմության ձայն հավաքելու խնդիրը: Եվ այստեղ ոչ պոպուլյար քայլերը իշխանության օգնությունը կարող են լինել ընդդիմությանը, երբ միանգամից լուծվում է երկու հարց: Առավել ևս, որ Նիկոլ Փաշինյանը հստակորեն մերժել է գործարքների և «դաբրոների» քաղաքականության կիրառումը: Այդպիսով, մի կողմից, իշխանությունը լուծում է կադրային խնդիր, իսկ պրոֆեսիոնալ կադրերի խնդիր Նիկոլ Փաշինյանի թիմն ունի անկասկած, և մյուս կողմից՝ նա այդպիսով խաղալու դաշտ է բացում ընդդիմության համար՝ հաշվի առնելով, որ թավշյա հեղափոխությամբ օբյեկտիվորեն զրկել է մյուս ուժերին խաղի հնարավորությունից: Սա որպես, այսպես ասած, «էկզոտիկ վարկած»: Մյուս կողմից, եթե դիտարկենք իրականությունը հակառակ ծայրից, ապա բարիկադների միջև խտրականություն չենթադրող ցուցակ կազմելով Նիկոլ Փաշինյանը կարող է ստանալ նաև այլ էֆեկտ, այսինքն` հանրային ավելի մեծ վստահություն, եթե ներառի, այսպես ասած, բոլոր «առողջ ուժերին»:

Սա չի նշանակում, իհարկե, որ դուրս մնացողներն ու այլ ցուցակներ մտնողներն անառողջ են, բայց պայմանականորեն կիրառելով այդ բնորոշումը փորձենք դիտարկել այն իրավիճակը, երբ Փաշինյանը ձևավորում է լավագույն «հավաքական դաշինքը» կամ յուրօրինակ «երազանքի թիմ», իհարկե, դարձյալ խիստ պայմանականորեն: Բոլոր դեպքերում՝ այն, որ Նիկոլ Փաշինյանը ընտրության է գնալու դաշինքով և առանց, այսպես ասած, բարիկադային խտրականության, առնվազն վկայում է, որ նա գիտակցում է թիմի խնդիրը, այդ բառի լայն իմաստով: Գիտակցում է և չի փորձում կուսակցականացվել, ինչը անխոս դրական է: Միևնույն ժամանակ դա նշանակում է, որ ընտրարշավը կբացառի սև-սպիտակի արմատական հռետորաբանությունը, ինչը ևս ողջունելի է հեղափոխականից քաղաքական տրամաբանության անցման տեսանկյունից, որը ներկայիս գերակա խնդիրն է քաղաքական զարգացումների տրամաբանության տեսանկյունից:

Ի վերջո, այստեղ շատ կարևոր է, որ հենց Նիկոլ Փաշինյանից գան քաղաքական ձևավորվող մրցակցության, այսպես ասած, որակական-գաղափարական նոր նշաձողերի սահմանումները, քաղաքական մրցակցության իսկ մեկնարկից բարձր նշաձողի սահմանումը: Այդ իմաստով ճիշտ կլինի, թերևս, որ հասարակությունն էլ սահուն դուրս գա սև-սպիտակ տրամաբանությունից և անցում կատարի արդեն որակ-անորակ պայմանական տրամաբանության, դրանով նաև իր հերթին իշխանությանը դնելով որոշակի պահանջների առաջ: Իսկ, ընդհանուր առմամբ, կիրառվող մոտեցումն ունի, իհարկե, մի շարք մոտիվներ՝ սկսած հենց կադրային խնդրից, ինստիտուցիոնալ հիշողության խնդրից, մինչև, իհարկե, պետական կառավարման համար քաղաքական պատասխանատվությունը: Վերջին հաշվով, եթե Նիկոլ Փաշինյանը կատարում է որևէ ոչ պոպուլյար նշանակում կամ ներգրավում, ապա դրանով առաջին հերթին հարվածում է իրեն, ոչ թե հասարակությանը: Մյուս կողմից, հանրային արդյունքի համար հասարակությունը պահանջելու է նրանից, հետևաբար պետք է թերևս որոշակիորեն լոյալ վերաբերի կադրային քաղաքականությանը, եթե, իհարկե, չկան ծայրահեղ աղաղակող նշանակումներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում