Saturday, 25 07 2026
Մոսկվան շարունակում է Հայաստանը համարել իր հենարանը Հրվ Կովկասում
Այլանդակ ինստիտուտը չի վերանում. զինվորի մահը վերահսկողության դեֆիցիտի հետևանք է
Անորոշությունը ՀՀ֊Ադրբեջան գործընթացում ածանցվում է Ուկրաինայում և Իրանում ընթացող պատերազմներից
Լոռիում Բազում բնակավայրում մոտ 900 մ ավտոճանապարհի հիմնանորոգումն ակտիվ ընթացքի մեջ է
-
09:15
ԵՄ-ն շատ բարձր գին կվճարի Google-ին տուգանելու համար. Թրամփ
ԱՄՆ միջնորդությամբ ուկրաինական խաղաղ կարգավորման հեռանկար այս պահին չկա
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն

ԱՄՆ դեսպանի հայտարարության մեխը. գործոնը հայ ժողովուրդն է

Հայաստանում բավական բուռն հանրային արձագանք է առաջացրել ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությունը, որ նա արել է հարցազրույցներից մեկում, թե հայ ժողովուրդը դեմ է տարածքների վերադարձին, մինչդեռ առանց դրա չի կարող լինել Արցախի հակամարտության կարգավորում:

Նախ՝ իհարկե բավականին ողջունելի է, որ Հայաստանի հանրությունը զգայուն է Հայաստանի և Արցախի պետական անվտանգությանն առնչվող որևէ հայտարարության նկատմամբ և անում է իր արձագանքը: Սակայն հանրային այդ արձագանքից զատ, ըստ էության, կարևոր է նաև ընկալել իրողությունները քաղաքական հարթության վրա և ըստ այդմ՝ փորձել քաղել դրանից սեփական օգուտները: Այդ իմաստով ԱՄՆ դեսպան Միլսը ընդամենը արձանագրել է այն իրականությունը, որ կարգավորման գործընթաց ասվածի ներքո գոյություն ունի արցախյան առաջին պատերազմի հրադադարից անմիջապես հետո:

Հայաստանի երեք նախագահները, հաջորդելով իրար և տարբերություններ ունենալով կարգավորման մոդելների կամ տարբերակների դետալների հարցում, մի հարցում եղել են միմյանց հավատարիմ՝ տարածքների վերադարձի կամ հանձնման: Այլ հարց է, թե նրանցից ով ինչ է պատկերացրել և պահանջել դրա դիմաց, սակայն այն, որ նրանք երեքն էլ, առնվազն պաշտոնապես, հավաստել են տարածքների հանձնման պատրաստակամությունը, ակնառու է, ուղղակի պատմական փաստ՝ որպես պաշտոնական համաձայնություն: Իհարկե, նրանք հետագայում ասում են, ասել են, թե չնայած դրան՝ չկա որևէ հանձնված տարածք, և կարևորը այդ փաստն է: Անշուշտ: Սակայն կա քաղաքական գործընթաց, ռազմաքաղաքական գործընթաց, որում թե՛ փաստերն են կարևոր, թե՛ փաստարկները: Ըստ այդմ՝ մենք խնդիրը պետք է դիտարկենք այդ կտրվածքով ու արձանագրենք, որ շարունակում է ըստ էության փաստ մնալ այն, որ գործընթացը զուտ կարգավորման տրամաբանության տեսանկյունից հենված է այն իրողության վրա, որ Հայաստանը ճանաչում է տարածքների հանդեպ Ադրբեջանի իրավունքը: Մինչդեռ այդ տարածքները ներկայումս ամրագրված են Արցախի Սահմանադրության մեջ, ըստ այդմ՝ հարց է ծագում՝ Հայաստանը ինչո՞ւ չի ճանաչում դրանց հանդեպ Արցախի իրավունքը:

Եվ այստեղ է, որ հատկանշական է դառնում դեռևս մայիսի 9-ից Երևանի առաջ քաշած սկզբունքը, որ Արցախի առնչությամբ պետք է բանակցի Արցախի իշխանությունը, և Հայաստանը կարող է բանակցել միայն իր փոխարեն: Նիկոլ Փաշինյանի այդ բանաձևը ըստ էության Հայաստանի պետական քաղաքականության սկզբունքային վերանայման նախերգանքն է, որի միջոցով ի վերջո պետք է հասնել նաև հարցի առնչությամբ միջազգային հանրության ու աշխարհաքաղաքական կենտրոնների վերաբերմունքի փոփոխության, ներկայացվող մոդելների ու սկզբունքների փոփոխության: Ահա այդ իմաստով ԱՄՆ դեսպանի հայտարարությունը, ինչքան էլ տարօրինակ հնչի, իրականում աջակցություն է հայկական քաղաքականության փոփոխությանը:

Խնդիրն այն է, որ մենք կենտրոնանում ենք դեսպանի առանց տարածքների հանձնման կարգավորում չլինելու վերաբերյալ հայտարարության վրա կամ հայտարարության այդ հատվածի վրա: Մինչդեռ առավել կարևորը մյուս հատվածն է, որ հայ ժողովուրդը դեմ է տարածք հանձնելուն: Ահա այստեղ է դեսպանի հայտարարության քաղաքական մեխը, որն արվում է դիվանագետի կարգավիճակին բնորոշ նրբությամբ, սակայն բավական թափանցիկ տողատակով:

Այն բանից հետո, երբ հայ ժողովուրդը աշխարհի համար ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցված ֆանտաստիկ գնահատականով, այսինքն՝ համաշխարհային ճանաչման արժանացած վերափոխումով փորձում է ձևավորել նոր Հայաստան, հայ ժողովրդի տեսակետին ԱՄՆ դեսպանի արած հղումը դառնում է յուրահատուկ քաղաքական կատեգորիա Արցախի հարցում, յուրահատուկ մեսիջ, որ դեսպան Միլսը հղում է նախ՝ Վաշինգտոն, հետո նաև՝ մյուս ուժային կենտրոններին, որ հայ ժողովուրդը դեմ է տարածք հանձնելուն:

Այլ կերպ ասած՝ ԱՄՆ դեսպանը ըստ էության գործոն է դարձնում հայ ժողովրդին, որը հեռացրել է այն իշխանությանը կամ համակարգին, որն Արցախի հարցում կողմ էր, այսպես ասած, տարածք հանձնելու դիմաց կարգավորմանը: Հայաստանը պետք է օգտագործի դեսպանի հայտարարության մեխը, ոչ թե տրաֆարետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում