Չնայած ամուսնալուծությանը՝ գեղեցկուհի Միրանդա Քերը հիանալի տեսք ունի և շարունակում է ակտիվ հասարակական կյանք վարել:
Ոչ մի նորաձև երեկույթ չի անցնում առանց անկրկնելի մոդելի: Իհարկե, նա չէր կարող բաց թողնել «Ոսկե գլոբուս 2013» մրցանակաբաշխությանը նվիրված երեկույթը: Միրանդան ներկայացել է ուլտրասեքսուալ Emilio Pucci-ի զգեստով, որն ընդգծել է նրա շքեղ մարմինը: Իհարկե, այս կերպարը հայտնվել է նորաձևության քննադատների և ընդհանրապես տղամարդկանց ուշադրության կենտրոնում:









































