Sunday, 19 07 2026
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը․ ՓԾ
12:45
41 հրթիռ Կիևի ուղղությամբ․ վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը

Զարմանալի է, որ Քոչարյանը նոր է հասկացել․ նա ձախողվեց

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն օրերս հարցազրույց է տվել հեղինակավոր Bloomberg մեդիաընկերությանը, որտեղ անդրադարձ է կատարել թե՛ Մարտի 1-ի գործով իրեն որպես մեղադրյալ ներգրավվելուն ու իր հետագա ճակատագրին և թե՛ իր ապագա քաղաքական պլաններին։

Թեպետ ամիսներ առաջ Քոչարյանը հայտարարեց, որ արդեն իսկ վերադարձել է քաղաքականություն, այժմ նշում է, որ առաջիկա արտահերթ ընտրություններին մասնակցելու որևէ մտադրություն չունի և չի հավակնում վարչապետի պաշտոնին։ Քոչարյանն ընդգծել է, որ դեկտեմբերին ձևավորվելիք խորհրդարանը կլինի միակուսակցական, դրա կլինեն Փաշինյանի անձնական տակտիկական հաղթանակը, բայց պարտություն մեր պետականության համար։

Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանի կարծիքով՝ Քոչարյանի չմասնակցությունը պրագմատիկ պատճառ ունի. «Չի գտել ֆորմատ, չկա քաղաքական ուժ, որով նա կարող էր մասնակցել ընտրություններին»։

Ըստ մեր զրուցակցի՝ նա ցանկացած դեպքում շեմը հաղթահարելու շանս չէր ունենա. «Երբ հայտարարում էր, որ մասնակցելու է, այլ իրավիճակ էր, հետագայում պարզ դարձավ, որ այլ վիճակ է, այսինքն` վարչապետը շարունակում է վայելել հասարակության մեծամասնության աջակցությունը»։

Քոչարյանի դիտարկումները միակուսակցական խորհրդարան ունենալու հետ կապված տեղին չեն։ «Անկախ հավաքած տոկոսներից՝ մեկ երրորդը պետք է լինի ընդդիմություն, մեկ այլ տարբերակով էլ՝ չորս քաղաքական ուժ պետք է ներկայացված լինի։ Կարծում եմ ՝ օրենսդրական այդ փոփոխությունը կհասցնեն անել մինչև ընտրությունները»,- նկատեց Բաղդասարյանը։

Ըստ մեր զրուցակցի՝ Քոչարյանի մասնակցել կամ չմասնակցելը որևէ էական նշանակություն չունի. «Բացարձակ ոչինչ կախված չէ, որևէ մեկը, որպես քաղաքական գործիչ, իրեն չի ընկալու։ Նա երբևէ չի ունեցել քաղաքական ուժ, միշտ ասել է՝ ժողովուրդն է իր կուսակցությունը, իսկ հիմա ակնհայտ է ժողովրդի վերաբերմունքն իր նկատմամբ։ Իսկ եթե փորձեր հավակնություններ դրսևորել, ապա, ըստ իս՝ ոչ թե կուսակցություն կստեղծեր,այլ գոյություն ունեցող կուսակցությունները պետք է իր անձի շուրջը համախմբվեին, բայց իր այդ պլանը ձախողվեց»։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի կարծիքով՝ զարմանալի է, որ Քոչարյանը, իմանալով իր վարկանիշը, ընդհանրապես հանդգնություն է ունեցել մասնակցել ընտրություններին. «Ընդհանրապես ՔՊ-ի շռնդալից արդյունքը պայմանավորված էր նաև ՀՀԿ-ականների ու Քոչարյանի գերակտիվությամբ, այսինքն` իրենք իրենց ակտիվությամբ ամեն ինչ արեցին, որ ՔՊ-ի ձայները կտրուկ ավելանան»։

Նրա խոսքերով՝ հասարակությունը Մարտի մեկից հետո չի ուզում գործ ունենալ Քոչարյան գործչի հետ. «Զարմանալի է, որ նոր է հասկացել։ Նա ընդհանրապես չպետք է հրաժարվեր իր գործելաոճից։ Նախկինում պարոն Քոչարյանը գործակցում էր բոլորի հետ, բայց բացահայտ չի հայտարարել ու ասել, որ ինքն է կանգնած այդ ուժերի հետևում կամ այդ ուժերի միջոցով խորհրդարան էր տանում իրեն լոյալ գործիչներին։ Եթե նա ուզում էր իր ազդեցությունն ունենալ ներքաղաքական գործընթացների վրա, նույն կերպ պետք է շարունակեր։ Քոչարյանը հասկանում է՝ եթե փորձի ստեղծել ուժ ու ներթափանցել ԱԺ՝ չի ստացվելու։

Նա օգտվելու է իր վաղուց կիրառած տակտիկայից, այն է` հովանավորել է ինչ-որ գործիչների ու ֆինանսապես օգնել է այդ կուսակցություններին, ինչպես նախընտրական շրջանում, այնպես էլ քարոզարշավի ժամանակ»։

Նախկինում Քոչարյանի հնչեցրած հայտարարությունների մասով, մեր զրուցակիցը նկատեց՝ գուցե այդ պահին ձեռնտու էր նման բան ասել. «Քանի որ Փաշինյանը ուզում էր Քոչարյանին տեսնել ճաղերի հետևում՝ նրա միակ ինդուլգենցիան հայտարարելն էր, որ իրեն հալածում են նոր իշխանությունները, իսկ հիմա երևի «դաբրոներ» է ստացել ու փորձում է ավելի հանգիստ գործել»։

Ինչ վերաբերում է միակուսակցական համակարգ ունենալու Քոչարյանի դիտարկումներին, մեր զրուցակիցն ասաց. «Խորհրդարանը գոնե միակուսակցական չի լինի՝ հաշվի առնելով, որ ըստ Սահմանադրության՝ 30 տոկոսը պետք է ընդդիմադիր կուսակցություններ լինեն, իսկ ինչ վերաբերում է պետականության պարտությունը, ապա ասեմ, որ հարցին երկուստեք պետք է նայել․ ստացած ձայները ոչ միայն հաղթանակ, այլ նորանոր պարտականությունների առաջ են կանգնեցնում գործող իշխանություններին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում