Friday, 07 06 2024
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ Առողջապահության նախարարություն
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
Ռուսաստանը չափից շատ է մեր երկրում. պետք է վերանայել հարաբերությունները
Դրոնով արված կադրեր՝ գազալցակայանի հրդեհից
Կաշառքը պատժելի չէ՞. Գալստանյանի աջակիցները «կարծրատիպեր են կոտրում»
Հրշեջները մարում են գազալցակայանում բռնկված հրդեհը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Կառավարությունը հավանություն տվեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթին

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի, «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ Ընտրական օրենսդրության բարեփոխումների կարևորագույն նպատակն է Հայաստանում ժողովրդավարական ընտրական ինստիտուտի կայացումը՝ ընտրողների համար հասկանալի և կանխատեսելի ընտրակարգի, բոլոր օղակներում ընտրական վարչարարության բարելավման, քարոզարշավի ֆինանսավորման վերահսկողության արդյունավետությունն ու թափանցիկությունը բարձրացնելու, ընտրակաշառքի և ընտրողների նկատմամբ ճնշումների բացառման գործուն մեխանիզմների ներդրման, բազմակի քվեարկության դեմ երաշխիքների ավելացման և քվեարկության գործընթացների մատչելիության ապահովմանը, և ի վերջո ընտրվող իշխանությունների լեգիտիմության բարձրացմանը։ «Ընտրական օրենսգրքի փոփոխություններն անդրադառնում են մի շարք հիմնարար խնդիրների, ինչպիսիք են`թեկնածուների տարածքային ցուցակների վերացումը, պարզ համամասնական ընտրակարգի ընդունումը, կոալիցիաների ձևավորման սահմանափակումների վերացումը և ժամկետների ընդլայնումը, կուսակցական բազմակարծության ապահովման նպատակով՝ ընտրվելու նվազագույն շեմի իջեցումը, ընտրագրավի գումարի իջեցում և նվազագույնը 4 կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրության երաշխիքների ապահովումը, կանանց ներկայացվածության քվոտայի բարելավումը, «Բոնուսային համակարգի» վերացում»,- ասաց Զեյնալյանը:

Լրացուցիչ մեխանիզմներ են նախատեսված, մասնավորապես, ընտրողների ցուցակների կազմման և վարման գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով, որը ենթադրում է սահմանափակել վավերականության ժամկետը լրացած անձը հաստատող փաստաթղթով քվեարկելու իրավունքը՝ ապահովելով վավեր անձնագրերով Հայաստանում գտնվող բոլոր ընտրողների համար և ցուցակներում թողնելով առնվազն վերջին մի քանի տարվա ընթացքում անձը հաստատող վավեր փաստաթուղթ ունեցող ընտրողներին: Նախատեսվել է մեխանիզմ դատարանի կողմից անգործունակ ճանաչված անձանց ընտրողների ցուցակից հանելու համար, հետագայում այս հարցին անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների համատեքստում:

Ընտրողների իրազեկվածության բարձրացման նպատակով նախատեսվում է օրենսդրորեն ամրագրել համապետական ընտրությունների ժամանակ Հանրային հեռուստատեսությամբ հեռուստաբանավեճերի կազմակերպումը՝ դրանցից առնվազն մեկը նախատեսելով կուսակցությունների համամասնական ցուցակի առաջին համարների մակարդակով, ինչպես նաև անվճար հնարավորություն տալով այլ լրատվամիջոցներին վերահեռարձակելու այդ հեռուստաբանավեճերը: Ապահովվել է նաև ԶԼՄ-ներով ոչ միայն քարոզարշավի, այլև ընտրություններին մասնակցող թեկնածուների, կուսակցությունների ու դրանց ծրագրերի առավել հավասար լուսաբանման կարգավորումը՝ հարգելով խոսքի ազատությունն ու բազմակարծության իրավունքը, ինչպես նաև զորամասերում քարոզչության հավասար պայմաններ՝ ՀՀ պաշտպանության նախարարության միջոցով՝ առանց անցագրային ու գաղտնիության ռեժիմի փոփոխման: Մասնավորապես՝ նախատեսվում է սահմանել մեխանիզմներ զինծառայողներին նախընտրական քարոզչությանը հեռուստատեսությամբ հետևելու համար:

Ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողության հնարավորությունների բարձրացման համար նախատեսվում է, մասնավորապես, կրճատել ՀԿ-ների հավատարմագրելու վերջնաժամկետը՝ սահմանելով հավատարմագրման իրականացման համար ողջամիտ ժամկետ և նորարարական տեխնոլոգիական լուծումներով պարզեցնել ԿԸՀ-ի կողմից իրականացվող գործընթացները, վերացնել դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների գումարային թիվը տեղամասում սահմանափակելու հանձնաժողովի իրավունքը, սահմանել միջազգային և օտարերկրյա դիտորդական կազմակերպություններին հրավեր ուղարկելու ընթացակարգը և այլն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում