Friday, 07 06 2024
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ Առողջապահության նախարարություն
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
Ռուսաստանը չափից շատ է մեր երկրում. պետք է վերանայել հարաբերությունները
Դրոնով արված կադրեր՝ գազալցակայանի հրդեհից
Կաշառքը պատժելի չէ՞. Գալստանյանի աջակիցները «կարծրատիպեր են կոտրում»
Հրշեջները մարում են գազալցակայանում բռնկված հրդեհը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայաստան-ԵՄ միջխորհրդարանական հարաբերությունների խորացման համար ստեղծվում են նոր հիմքեր

ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերութունների մշտական հանձնաժողովը հավանություն տվեց Հայաստան-ԵՄ միջխորհրդարանական համագործակցության նոր ձևաչափ հիմնելու մասին կանոնակարգին: Երկու կողմերի հաստատման դեպքում խորհրդարանը Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակում նոր լծակներ է ստանում:

Հայկական կողմը` ԱԺ արտաքին հարաբերություների մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 16-ի հերթական նիստում հավանություն տվեց կանոնակարգին:

«2017-ի նոյեմբերին Բրյուսելում ստորագրված համաձայնագրով, մասնավորապես 365 հոդվածով նախատեսված է նաև Հայաստան-ԵՄ միջխորհրդարանական ձևաչափի մակարդակի բարձրացում: Հետայսու այդ ձևաչափը, կոմիտեն կոչվելու են ոչ թե համագործակցության, այլ գործընկերության: Սա նշանակում է, որ համապատասխան հոդվածով տրված լիազորություններն ընդլայնվում են, մասնավորապես  խորհրդարանական ձևաչափը` կոմիտեն, կարող են ունենալ համանախագահներ, կարող են ստեղծել ենթահանձնաժողովներ: Եվ այս ձևաչափի թիվ մեկ առաքելությունն է լինելու վերահսկել գործադիր իշխանության կողմից Հայաստան-ԵՄ համաձայնագրի իրականացումը: Այս նոր ձևաչափին հաշվետու է լինելու ՀՀ արտգործնախարարի և ԵՄ արտաքին գործողությունների ծառայությունների կողմից ղեկավարվող գործընկերության խորհուրդը: Խորհրդարանը ստանում է ոչ միայն ներպետական վերահսկողության լծակներ, այլ նաև նման վերահսկողության գործիք, որի երաշխիքը դառնում է Հայաստան-ԵՄ համաձայնագրի համապատասխան հոդվածը»,-ներկայացրեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

Նա կարևորեց, որ այս ԱԺ-ն հասցնի կյանքի կոչել միջխորհրդարանական համագործակցության նոր ձևաչափ հիմնադրելու և ԵՄ-Հայաստան խորհրդարանական հարաբերությունները զարգացնելու իր առաքելությունը: Աշոտյանը վստահեցրեց` կանոնակարգի բովանդակությունը բխում է Հայաստան-ԵՄ համաձայնագրի 365-րդ հոդվածից: Նա  հույս հայտնեց` կանոնակարգին հավանություն տալով՝ կարող են լավ հիմք ստեղծել ԱԺ-ի համար` իր լիազորությունների շրջանակում ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու:

Հանձնաժողովի անդամները միաձայն հավանություն տվեցին կանոնակարգին:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում