Thursday, 06 06 2024
Գազալցակայանի պայթյունից հրդեհ է բռնկվել
Գազալցակայանի պայթյունի պահը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Երևան-Սևան ճանապարհի գազալցակայաններից մեկում պայթյուն է հնչել
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
H5N2 գրիպից մահվան առաջին դեպքն է գրանցվել
Հայաստանի և Հնդկաստանի վարչապետները կարևորել են երկու երկրների միջև համագործակցության հետագա զարգացումը
ՌԴ–ն չի նախատեսում իջեցնել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը. դեսպանը շուտով կվերադառնա Երևան
Հայաստանը և Ադրբեջանը մինչև հուլիսի 1-ը պետք է հաստատեն աշխատանքների կանոնակարգը և անցնեն այլ հատվածների սահմանազատմանը․ Գոռ Ծառուկյան

Հայաստանին ծրագրված ապագա է պետք․ Արամ Զ․Սարգսյան

Խորապես համոզված եմ, որ Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացումը օրախնդիր անհրաժեշտություն է` ապահովելու ազգային անվտանգության խնդիրների արդյունավետ լուծումը, զարգացնելու ազգային տնտեսությունը և քաղաքական, տնտեսական ու գլխավորը` մշակութաբանական ճգնաժամից դուրս գալու համար: Արևմուտքի հետ կապերի բովանդակային խորացումը բխում է մեր ազգային շահերից և մեզ շանս է տալու տեղապտույտից պոկվել, ճիշտ ընկալման դեպքում` նաև թռիչքաձև զարգացում ապահովել:

Մեր առաջնահերթ խնդիրն է ձերբազատվել փոքր երկիր լինելու ու անպայմանորեն ինչ-որ միության շրջանակներում մեր գոյությունը ապահովելու բարդույթից:

Հայաստանին նախևառաջ պետք է անվտանգություն, որ մեզ համար ապահովում է մեր ազգային բանակը, բայց որևէ պետություն այսօր չի կարող իր անվտանգությունը կապել միայն իր բանակի կամ այն ռազմական բլոկի հետ, որին անդամակցում է այդ նպատակով: Բազմակողմ կապերի զարգացումն է այն հենքը, ոի վրա Հայաստանը պիտի շարունակի իր անվտանգության համակարգի զարգացումը: Դա նշանակում է ոչ միայն ապավինել ՀԱՊԿ-ի` իր պատմության մեջ ոչ մի ռազմական գործողության չմասնակցած, հիմնականում քաղաքական կառույցին, այլև գործուն կապեր զարգացնել ՆԱՏՕ-ի հետ` ընդգրկվելով Հայաստանի համար արդյունավետ ծրագրերում, ուսումնառազմական փորձ կուտակելու, ռազմական նոր տեխնոլոգիաներին տիրապետելու, այլևայլ խնդիրներ լուծող վարժանքներում: Հայաստանի համար գերկարևոր է արդյունաբերության վերականգնումը, նոր տեխնոլոգիաներով հագեցած ու աշխատատեղերի ստեղծման հեռանկարներով:

Ցանկացած երկիր զարգանում է, երբ արտադրանք է տալիս, ոչ թե շեշտադրում է սպառման ոլորտն ու առևտուրը: Տնտեսական երկնիշ աճի այդ շրջանն անցել ենք ու այդ շրջանի հետևանքն է նաև Հայաստանի տնտեսության կառուցվածքային ավերակումը: Նոր տեխնոլոգիաների ու ֆինանսական ներդրումների հարցում մեզ կարող են աջակցել միայն Եվրամիությունն ու ԱՄՆ-ը, եթե ստեղծենք փոխշահավետ պայմաններ` բացառելով մոնոպոլիաներն ու կոռուպցիան: Սա հեռու ապագայի պատկեր չէ, այսօր ու այստեղ է պետք այդ խնդիրները լուծել:

Ես խորապես համոզված եմ, որ Հայաստանի ներկան ու ապագան Արևմուտքի հետ բովանդակային համագործակցության մեջ է: Այսօր, երբ Հայաստանի իշխանությունը չունի լեգիտիմության խնդիր, պարտավոր է օգտագործել անկախ ու հավասարակշիռ քաղաքականություն վարելու հնարավորությունը: Արևմուտքը բաց է մեր առաջ ու մեզնից ակնկալում է անկախ ու կանխատեսելի քաղաքականություն:

Նրանց, որ կհարցնեն` իսկ Ղարաբա՞ղը, կպատասխանեմ, որ զինադադարի համաձայնագրի կնքումից հետո Արևմուտքն է երաշխիք եղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյության համար: Եվրամիության ու ԱՄՆ-ի շահերից բխում է տարածաշրջանում պատերազմի բացառումը, խաղաղության հաստատումը և տնտեսական ծրագրերի իրականացումը` բոլոր պետությունների ընդգրկումով: Համոզվելու համար հիշեք ոչ միայն քաղաքական հայտարարությունները, այլև ֆինանսական աջակցությանը, որ ստացել է Ղարաբաղը այս տարիներին:

Հավելեմ, որ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, և դա առաջին հերթին նշանակում է, որ ոչ միայն Հայաստանը պետք է ունենա Ռուսաստանի շահերի ըմբռնում, այլ նաև Ռուսաստանը պետք է ունենա Հայաստանի ազգային շահերի գիտակցում ու իր քաղաքականության մեջ բացառի Հայաստանի դեմ քայլերը, և երկրորդ` ռազմավարական դաշնակցությունը մի պետության հետ չի բացառում հարաբերությունների զարգացումն այլ պետությունների հետ: Ի դեպ` դրա փայլուն դասը հենց Ռուսաստանն է տալիս Հայաստանին` Ադրբեջանի ու Թուրքիայի հետ իր ռազմավարական համագործակցությամբ:

Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացումը` ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ բազմակողմանի կապերի իրական զարգացումը այն հենքն է, որի վրա մենք կարող ենք ունենալ թե քաղաքական հաջողություններ, թե տնտեսական: Անցած տարիներն ապացուցել են` այս թեզը այլևս վիճելի չէ և պետք է լինի Հայաստանի ինքնիշխանության վերականգնման ու համակողմանի զարգացման նպատակը:

Արամ Սարգսյան
«Հանրապետություն» կուսակցություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում