Այսօր Իրանի արտգործնախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի հետ՝ քննարկելու համար սիրիական ճգնաժամի հարցով «Ժնև-2» միջազգային համաժողովը: Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը:
Բացի այդ, Իրանի արտգործնախարարը հանդիպել է Սիրիայի վարչապետ Վաիլ Ալ-Հալքիի հետ: Զարիֆը նաև հայտարարել է, որ մտադիր է մասնակցել ընդհանուր դիրքորոշման մշակմանը, որը թույլ կտա բարելավել Սիրիայում տիրող իրավիճակը: Բացի այդ, նա բոլոր կողմերին կոչ է արել պայքարել ահաբեկչության և ծայրահեղականության դեմ, որը սպառնալիք է բոլորի համար:
Զարիֆը Դամասկոս է ժամանել Հորդանանից: Բացի Սիրիայից և Հորդանանից՝ նա մտադիր է այցելել նաև Իրաք:











































