TRT-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հերքել է իսրայելական լրատվամիջոցների այն հրապարակումները, թե նա հանդիպելու է Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքի հետ։
Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ այդ հանդիպումը պետք է տեղի ունենա առաջիկա օրերին, Փարիզում։
Դավութօղլուն այդ հաղորդագրությունները որակել է որպես «միտումնավոր»՝ ընդգծելով, որ այդպիսի հանդիպում չի պլանավորվել։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում թուրք-սիրիական հարաբերությունների լարվածության աճին զուգահեռ՝ բավական հաճախ են տարածվում թուրք-իսրայելական հարաբերությունների որոշակի կարգավորման մասին խոսակցությունները։









































