Thursday, 06 06 2024
«Երևանի բալետ ֆեստ»-ը՝ քաղաքի մշակութային նոր խորհրդանիշ
Զարդերը գողացել է ու հաղորդում տվել ոստիկանություն
Գալստանյանը անեկդոտ պատմեց անորսալի Ջոյի մասին
Պուտինը բացատրել է, թե ինչ կլինի, եթե երկրները ներքաշվեն Ռուսաստանի հետ պատերազմի մեջ
«ԱՄՆ-ում ոչ ոք հետաքրքրված չէ Ուկրաինայով»․ Պուտին
«Հայաստանում շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվել»․ վարչապետ
Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել է
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է քիմիական օբյեկտների վթարից բնակչության պաշտպանության շտաբային ուսումնավարժություն
Դեռ երկխոսում ենք. Երևան-Անկարա կարգավորման նոր փուլը
Բագրատ Գալստանյանի հավաքին մասնակցելու համար 5.000 դրամ են տվել
Շարժումը ճաքեր է տալիս
Մոսկվան իր թողած փլատակների համար մեղավոր է գտել
Տարոն Մարգարյանից պահանջվում է բռնագանձել առանձնատներ, փող և այլ անշարժ գույք․ գործը դատարանում է
Կներե՛ք, Հայաստանն այլևս «գալուզինների» ողջ սուտը հալած յուղի տեղ չի ընդունում
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է մրցույթ
Վրաստանի վարչապետը խոստացել է թույլ չտալ երկրում ուկրաինական մայդանի կրկնությունը
2020-ից հետո բանակը վերակառուցելու համար ինտենսիվ պրոցես սկսվեց Ռուսաստանի հետ. ոչ մի արդյունք չեղավ
Ցավոք, չունենք ավելի գոհացուցիչ այլընտրանք. չարձագանքելը տարածաշրջանի զարգացումներին մահացու կլինի
Ադրբեջանն իր հողերն ազատագրել է Ռուսաստանի լուռ համաձայնությամբ․ այդ լռությունը գին ունի
«Երևանի գինու օրեր» փառատոնով պայմանավորված՝ մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն
Տեղի է ունեցել ՆԳՆ ձերբակալվածների պահման վայրերում փաստաթղթավորման վերաբերյալ աշխատաժողով
21:30
Սլովակիայի վարչապետը չի հավատում, որ իր դեմ մահափորձը միայնակ խելագարի ձեռքի գործն է
21:20
Բայդենը շնորհավորել է Մոդիին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Անցած 12 ամիսներն ամենաշոգն են դիտարկումների ողջ պատմության ընթացքում
Գալուզինի ձայնը Լավրովի «փլատակների» տակից
Ռուսաստանի «ջայլամի քաղաքականության» պատճառները
Ըստ ՀԿ-ի, Բաբկեն Շահումյանը կեղծել է և գրպանել 263 մլն դրամ, իսկ Գևորգ Սիմոնյանը պատշաճ չի վերահսկել
Հարցազրույց Ռուբեն Ռուբինյանի հետ
Ռուս սահմանապահները Գեղարքունիքից հեռացել են 2022 թվականի հարձակումից մի քանի օր առաջ. մարզպետ
Վստահ եմ` ադրբեջանական զորքը սահմանազատումից հետո դուրս կգա Գեղարքունիքից. մարզպետ

Փաշինյանը ձևակերպեց ամենակարևորը

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը պլանավորված էր վաղուց, սակայն թերևս խորհրդանշական էր, որ այն անցկացվեց նոր Հայաստանում։ Թավշյա հեղափոխությունն այն պատմական, եզակի իրադարձությունն է, որն ի վիճակի է ապահովել Հայաստանի ինտեգրումը քաղաքակիրթ աշխարհին։ Այսպիսով՝ Հայաստանը ոչ միայն ֆորմալ հարթության վրա, այլև իր նոր բովանդակությամբ միանգամայն նոր իմաստ ու խորհուրդ հաղորդեց այսօրվա գագաթնաժողովին։

Պատահական չէ, որ Երևանում տեղի ունեցող գագաթնաժողովում Փաշինյանն ընդգծել է այսօրվա միջոցառման պատմականությունը։ «Այսօր ցանկանում եմ վերստին ասել, որ Հայաստանի համար մեծ պատիվ է, որ այս գագաթնաժողովի կազմակերպումը վստահվել է Հայաստանին։ Այդ առնչությամբ մենք լիովին գիտակցում ենք մեզ վրա դրված պատասխանատվությունը և ցանկանում ենք, որ այս իրադարձությունը բոլորի հիշողություններում մնա որպես Կազմակերպության ինստիտուցիոնալ կյանքի բացառիկ պահերից մեկը, ինչպես նաև ֆրանկոֆոն համակեցության և համերաշխության կարևոր դրսևորում»։

Հայաստանի վարչապետի խոսքերն անշուշտ կարող են դառնալ իրականություն, եթե Հայաստանը՝ իր նոր պատկերացումներով, արժեքային համակարգով, հավակնություններով, կարողանա էական ներդրում ունենալ Ֆրանկոֆոնիայի օրակարգի ձևավորման գործընթացում։ Դա իրապես հնարավոր է, եթե մենք կարողանանք հեղափոխության ձեռքբերումները կապիտալիզացնել ոչ միայն որպես քաղաքական պրոդուկտ, այլ նաև՝ քաղաքակրթական արժեք, վեկտոր, որը կանխորոշիչ է լինելու Հայաստանի զարգացման համար։

Այս համատեքստում Փաշինյանը փորձել է բանաձևել նոր Հայաստանի ու Երևանում ընթացող գագաթնաժողովի քաղաքակրթական կապը։ «Այս նոր Հայաստանը, որն առաջնորդվում է «Թավշյա հեղափոխության» գաղափարներով, այս քաղաքացիական և ժողովրդավարական շարժմամբ, որը առաջ է տարվել հայ երիտասարդների և կանանց կողմից, որոնց հաջողվել է ողջ բնակչության հետ կիսել իրենց «Միասին ապրելու» կամքը ազատ, արդար և համերաշխ հասարակության մեջ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Թերևս Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն իր հերթին ազդակ կհանդիսանա, որպեսզի մենք բոլորս նորովի վերարժևորենք Հայաստանում տեղի ունեցած բեկումնային փոփոխությունների քաղաքակրթական նշանակությունը՝ գիտակցելով, որ նոր Հայաստանը ոչ թե կարգախոս է, սոսկ քաղաքական համակարգերը սահմանազատող իրադարձություն, այլ առաջին հերթին՝ բանաձև, որ Հայաստանը պետք է ինտեգրի գլոբալ աշխարհին, դառնա մեր ու աշխարհի երկխոսության քաղաքակրթական, քաղաքական հենքը։ Նոր Հայաստանը ոչ միայն սոսկ նոր իրավիճակ է, այլ նաև նոր բովանդակություն, որը վերաիմաստավորելու է Հայաստանի տարածաշրջանային, միջազգային դերակատարությունը։ Սա է Ֆրանկոֆոնիան Հայաստանում հյուրընկալելու պատմական խորհուրդը։

Նիկոլ Փաշինյանի այսօրվա խոսքում Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից անդրադարձ կար միայն ԼՂ խնդրին։ «Հակամարտությունը հակադրության մեջ է դրել արդեն ավելի քան 25 տարի իր ինքնորոշման իրավունքն իրականացնող Լեռնային Ղարաբաղին և Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների հետ երկխոսությունը մերժող Ադրբեջանին։ Մենք համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղը պետք է որոշիչ ձայն ունենա խաղաղ բանակցային գործընթացում, և իր կարգավիճակը պետք է որոշվի՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտման իրավունքը։ Միևնույն ժամանակ Լեռնային Ղարաբաղի համար առանցքային նշանակություն ունի անվտանգության հարցը։ Վերջինս այնքան հաճախ է դարձել իր իրավունքների ոտնահարման, խտրականությունների և վայրագությունների զոհ, որ երկխոսության և ուժի կիրառման կրկնվող փորձերը լուրջ վտանգի տակ են դնում Լեռնային Ղարաբաղի բնակչության ֆիզիկական գոյությունն իսկ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Մի քանի նախադասության մեջ Փաշինյանը փորձել է մոտիվացնել Արցախի սուբյեկտությունն ու ինքնիշխանությունը ճանաչելու հրամայականը՝ դա համարելով ԼՂՀ ժողովրդի անվտանգության կարևոր երաշխիք։

Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթն ավելի շատ կարգախոսային էր, ինչը բնորոշ է նման գագաթնաժողովներին, ու ավելի քիչ էր անդրադարձ կատարված կոնկրետ խնդիրներին ու մարտահրավերներին, Հայաստանի տարածաշրջանային ու միջազգային դերակատարությանը։

Սակայն Ֆրանկոֆոնիան ոչ միայն այս գագաթնաժողովն է, այլ նաև այս օրերին դրա տարբեր հարթակներում կազմակերպվող միջոցառումները, երկկողմ հանդիպումները, որոնցում, անկասկած, Հայաստանը կներկայանա ամբողջական ու համապարփակ օրակարգով։ Իսկ գագաթնաժողովի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը ձևակերպեց ամենակարևորը՝ նոր Հայաստանի ու Ֆրանկոֆոնիայի քաղաքակրթական ընդհանրությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում