Հունվարի 14-ին` ժամը 17:56-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Ռոստովյան փողոցի թիվ 15 շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազան¬գերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի հատակին հայտնաբերել 1954 թ. ծնված Լ.Գ.-ի դին:





































