Երեքշաբթի Սուրբ գահը հրապարակել է հայտարարություն, որում Սիրիայի հակամարտող կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել զինված բախումները երկրում և մասնակցել խաղաղ բանակցություններին՝ հաղորդում է Interfax-ը:
«Առաջին և ամենաանհրաժեշտ քայլը պետք է լինի կրակի և բռնության անհապաղ դադարեցումն՝ առանց նախապայմանների»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ գերտերությունները պետք է շտապ քայլեր ձեռնարկեն, որ զենքը չհայտնվի սիրիական հակամարտության մասնակիցների ձեռքերում: Միևնույն ժամանակ Վատիկանը ողջունել է Սիրիայի հարցով «Ժնև-2» համաժողովին Իրանի մասնակցության դրական լուծումը՝ նշելով որ բանակցություններին միայն շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությունը կարող է հիմք ապահովել տարածաշրջանում կայունության համար:





































