Չինաստանն օրերս անցկացրել է գերձայնային թռչող սարքի առաջին փորձարկումը: Այս մասին հայտնում է Washington free beacon առցանց պարբերականը:
Նորույթը նախատեսված է ԱՄՆ հակահրիթռային պաշտպանական համակարգերի էշելոնների արանքով մարտական բլոկների փոխադրման համար՝ պարբերականը մեջբերում է Պենտագոնի անանուն աշխատակցի խոսքերը: Հաղորդվում է, որ ամերիկյան ռազմական գերատեսչությունում չինական նոր հրթիռային թռչող սարքին տվել են WU-14 ծածկանունը:
Հաղորդվում է նաև, որ փորձարկումը կատարվել է հունվարի 9-ին Չինաստանի տարածքում: Պաշտոնական Պենտագոնը հաստատել է փորձարկման փաստը, սակայն մանրամասներ չի ներկայացրել:
Պարբերականը նշում է, որ ԱՄՆ-ը, Չինաստանն ու Ռուսաստանը գերձայնային սպառազինության մրցավազք են իրականցնում, իսկ նրանց հետևից այդ ուղղությամբ շարժվում է Հնդկաստանը:
Նոր համակարգը խոշոր քայլ է Չինաստանի ռազմական ծրագրերի իրականացման գործում:







































