Ավստրալիայում Apple Watch Series 4-ի սեփականատերերը խմդիրներ են ունենում ամառային ժամանակին անցնելու պատճառով՝ գրում է kommersant.ru-ն:
Հոկտեմբերի 7-ին երկրում ժամացույցի սլաքները մեկ ժամ առաջ են տվել, և «խելացի» ժամացույցները խափանվել են վերբեռնումի ցիկլում՝ փորձելով ժամանակը հարմարեցնել համացանցի ցուցիչներին: Չկարողանալով կարգավորել այն՝ ժամացույցը նորից սկսում է վերբեռնումը, և այդպես շարունակ, մինչև մարտկոցը նստում է:











































