Թուրքիայի ոստիկանությունը խուզարկություններ է անցկացնում Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության և հումանիտար օգնության թուրքական հիմնադրամի շենքում, որը տեղկայաված է Վանի մարզում ՝ հաղորդում է Haber 7-ը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ Թուրքիայի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի կողմից խուզարկությունները սկսվել են այսօր առավոտյան:
Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության և հումանիտար օգնության թուրքական հիմնադրամը իրավապաշտպան և հումանիտար խոշորագույն կազմակերպություններից է: Հիմնադրամը կազմակերպում է նաև հումանիտար բեռների տեղափոխում Գազայի հատված:










































