Իռլանդիայում հետաքննում են տեղացիներից մեկի դաժան սպանությունը, գրում է The Independent-ը:
39-ամյա քաղաքական վերլուծաբանի այլանդակված մարմինը հայտնաբերվել էր կիրակի Իռլանդիայի Կաստլնոկ քաղաքի նրա տանը:
Սպանության համար կասկածվում է տանտերը՝ Իտալիայի 34-ամյա քաղաքացին, որը ոստիկանություն էր կանչել՝ հայտնելու կատարվածի մասին:
Ոստիկաններին տղամարդը խոստովանել է, որ սպանել է շախմատային խաղից հետո ծագած վեճի պատճառով: Տղամարդը սպանել էր մրցակցին, ինչից հետո բացել նրա կուրծքն ու փորձել ուտել նրա սիրտը:
Ներկայումս հայտնի է, որ կասկածյալն արդեն խոստովանել է իր մեղքը: Նա անցնելու է հոգեբուժական փորձաքննություն:









































