Հոկտեմբերի 7-8-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան քաղաքի Ձորափի փողոցում՝ «Հրազդան» մարզադաշտի ետնամասում, այրվել է մոտ 800 քմ խոտածածկույթ, Պարույր Սևակի փողոցի թիվ 17 շենքի 55-րդ օբյեկտին հարակից տարածքում՝ մոտ 200 քմ, Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 48-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 1000 քմ, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի ամառանոցների 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում՝ մոտ 2500 քմ, Աբովյան քաղաքի 7-րդ միկրոշրջանի 1-ին թաղամասում՝ մոտ 6000 քմ, Հրազդան քաղաքի Հացագործների փողոցում՝ նախկին հացի գործարանի մոտակայքում՝ մոտ 500 քմ, Զորավար Անդրանիկի պողոտայում՝ մոտ 1200 քմ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Իսահակյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 400 հակ անասնակեր, Սևան քաղաքի Գագարին ավանում գտնվող թռչնաբուծական ֆաբրիկայի մոտ՝ մոտ 3 հա, Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքի վարչական տարածքում գտնվող Թռչկանի ջրվեժի մոտակայքում՝ մոտ 6 հա, Շիրակամուտ գյուղի 24-րդ փողոցում՝ 650 հակ, Շիրակի մարզի Հայկավան գյուղում՝ 800 հակ, Մարմաշեն գյուղում՝ 1200 հակ, Տավուշի մարզի Լուսաձոր համայնքին պատկանող հանդամասում՝ մոտ 2000 քմ բուսածածկույթ, Վերին Կարմրաղբյուր բնակավայրին պատկանող «Դաղդաղ» կոչվող հանդամասում՝ 2 հա խոտածածկույթ, Խաշթառակ համայնքին պատկանող հանդամասերում՝ մոտ 1500 քմ, Վայոց ձորի մարզի Ագարակաձոր գյուղի 14-րդ փողոցում՝ մոտ 200 քմ, Արարատի մարզի Ազատավան գյուղի Մռավյան փողոցի տներից մեկի բակում՝ 250 հակ անասնակեր, Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի 25ա հասցեում՝ մոտ 500 քմ, Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղին հարակից տարածքում՝ մոտ 2 հա խոտածածկույթ:
Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են բոլոր հրդեհներն ու մարել:









































