Ֆրանսիայի Կանն քաղաքում բակվող կինը մահացել է ցլի հարվածից՝ հարավային Էգ Մորթ քաղաքում փառատոնի ժամանակ: Այս մասին հաղորդում է ВВС-ն:
Մրցավազքից հետո, երբ ցլերը լքել են ասպարեզը, նրանցից մեկը ցատկել է պատնեշի վրայով, որն առանձնացնում էր հանդիսատեսից: Ցուլը պոզահարել է կնոջը և մի քանի մետր բարձրությամբ օդ նետել, որից հետո տուժածն ընկել է գլխի վրա: Նրան ուղղաթիռով են տարհանել, սակայն ավելի ուշ կինը հիվանդանոցում մահացել է:
Կինն փառատոնին գնացել է ամուսնու հետ: Ամուսիններին զգուշացրել են, որ ուշադիր լինեն և հենց պատնեշի հետևում չկանգնեն, քանի որ ցլերը կարող են լքել ասպարեզը:









































