Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի դատավարությունը, որն ընթանում է Պեչորսկայա շրջանի դատարանում, ուղեկցվում է բազմահազարանոց հանրահավաքով: Քիչ առաջ հայտնի է դարձել, որ հարձակում է եղել իշխող կուսակցության պատգամավորներից մեկի վրա, որի գլխին ջուր են լցրել: Մի կին դիտմամբ նրա գլխին ջուր է լցրել այն պահին, երբ Տիմոշենկոն մտնում էր դատարանի շենք: Այս մասին հաղորդում է ուկրաինական УНИАН գործակալությունը:
Դատական նիստի ընդմիջման ժամանակ Տիմոշենկոն դուրս է եկել Կրեշչատիկ փողոց, որտեղ տեղի է ունեցել 2004 թ. հեղափոխական հանրահավաքը, շփվելու իր կողմնակիցների հետ: Քաղաքում անվտանգության խիստ միջոցառումներ են ձեռնարկվել: Դատարանի մոտ են նաև նրա հակառակորդները, որոնք Տիմոշեկոյի կողմնակիցների ցույցը խանգարելու համար բարձր երաժշտություն են միացրել:
Դատական նիստի ժամանակ Տիմոշենկոն պահանջել է փոխել դատավորին, հրաժարվել է պատասխանել հարցերին:








































