Չինաստանի հյուսիսային Շենսի մարզի Ֆուլին քաղաքում բժիշկ-մանկաբարձուհի Չժան Շուսյան, ով խոստովանել է մեղքը վաճառքի նպատակով 7 երեխաների գողանալու մեջ, դատապարտվել է մահապատժի: Վճռի իրականացումը ենթակա է երկու տարով հետաձգման: Այս մասին հայտնում է BBC-ն:
Համաձայն ցուցմունքների՝ բժիշկը ծնողներին համոզել է հրաժարվել երեխաներից այն պատճառով, թե փոքրիկներն իբր հիվանդ են:
Նրան ձերբակալել են այն բանից հետո, երբ նորածիններից մեկի մայրը ոստիկանության հետ կիսվել է երեխաների գողության մասին իր կասկածներով:
Հետաքննության արդյունքում ողջ է հայտնաբերվել 6 նորածին:










































