La Gazzetta dello Sportը հայտնում է, որ հինգշաբթի «Բոտաֆոգո»-ի կիսապաշտպան Կլարենս Զեդորֆը կստանձնի «Միլան»-ի գլխավոր մարզչի պաշտոնը: Հոլանդացու գործակալը վստահեցրել է, որ իր հաճախորդը ցանակացած պահի կարող է լուծարել գործող պայմանագիրը այն դեպքում, եթե չի խաղալու այլ ակումբում:
Ակնկալվում է, որ Զեդորֆը կղեկավարի «ռոսսոներիներ»-ի գործողություններն Իտալիայի Գավաթի խաղարկության «Վերոնա»-ի դեմ խաղում: «Միլան»-ի նախկին խաղացողի օգնականներ կարող են դառնալ ակումբի նախկին այլ ներկայացուցիչներ` Յապ Սթամը, Էրնան Կրեսպոն և Պատրիկ Քլույվերթը:
Հիշեցնենք` «Միլան»-ի ղեկավարությունը հեռացրել է աշխատանքից արդեն նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին:








































