44-ամյա ամերիկացի Ալարիք Հանթը, ով սպանության համար ազատազրկման պատիժն է կրում Հարավային Կարոլինայի խիստ ռեժիմի բանտում, արժանացել է The Private Eye Writers of America գրական մրցանակին՝ «Կտրվածքներ ոսկրի միջով» (Cuts Through Bone) վեպի համար: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Վեպի իրադարձությունները տեղի են ունենում Նյու Յորքում: Նա վեպի վրա աշխատել է 9 ամիս: Գրողը, ով 19 տարեկանից դուրս չի եկել բանտից և երբեք չի եղել Նյու Յորքում, վեպի համար որպես նյութ օգտագործել է քաղաքի հին լուսանկարները, «Օրենք և կարգուկանոն» սերիալը, վեպեր և այլն:
Գիրքն ամերիկացի դետեկտիվի և նրա երիտասարդ օգնականի մասին է, ով ծագումով Պուերտո Ռիկոյից է: Նրանք փորձում են արդարացնել անարդար կերպով մեղադրված պատերազմի վետերանին:
Հանթը դատապարտվել էր 1988 թվականին: Դատարանը նրան մեղավոր էր ճանաչել սպանության, հրդեհման և թալանի մեջ և դատապարտել ցմահ ազատազրկման: Նա կարող է վաղաժամ ազատ արձակման միջնորդություն ներկայացնել 5 տարուց ոչ շուտ:









































