Թաիլանդի կառավարության հրաժարականը պահանջող ցուցարարները Բանգկոգում արգելափակել են Մաքսային դեպարտամենտի շենքի մուտքերն ու ելքերը: Նրանք մտադիր են սկսել այլ կառավարական հաստատությունների արգելափակումը՝ դարձնելով նրանց աշխատանքն անհնարին: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:
Ցուցարարները, ովքեր հանդիսանում են ընդդիմադիր շարժման ուսանողական թևի ներկայացուցիչներ, արդեն հայտարարել են հունվարի 15–ին Բանգկոգում ավիադիսպետչերական կապի շենքն արգելափակելու մտադրության մասին:
Մայրաքաղաքում արդեն երկրորդ օրն է՝ փակ են մնում 7 առանցքային խաչմերուկները, որոնք հիմնականում գտնվում են քաղաքի կենտրոնական մասում: Ընդդիմադիրները գիշերն անցկացրել են արգելափակված վայրերում՝ գիշերելով վրաններում կամ բաց երկնքի տակ:
Ընդդիմադիրների զբաղեցրած խաչմերուկներում անխնա ավելանում են աղբի կույտերը: Այդ վայրերում գտնվող շատ առևտրի կետեր անվտանգության նկատառումներով մի քանի ժամով կրճատել են աշխատաժամերը:











































