Հայաստանի Ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ Արցախում հայտարարված սգո օրը նախագահ Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտում մեծանուն հայի անվան մշակութային կենտրոն և մասնակցել այնտեղ կազմակերպված հիշատակման արարողությանը: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից:

Միջոցառմանը ներկա էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք, հարյուրավոր քաղաքացիներ և հյուրեր:










































