Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում երկու երիտասարդ է ձերբակալվել՝ Սիրիայի տարածքում ահաբեկչական գործունեությանը մասնակից լինելու կասկածանքով: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով բրիտանական իրավապահ մարմիններին:
Նրանց տվյալներով՝ երկուշաբթի Թուրքիայից Լոնդոն ժամանած տղամարդիկ 2013-ի մայիսին այցելել էին Սիրիա:
Ոստիկանները փորձում են պարզել գործունեության բնույթը, որում ներգրավված են եղել նրանք Սիրիա այցի ժամանակ:
Ձերբակալվածների անունները չեն հաղորդվում, սակայն հայտնի է, որ 21-ամյա երիտասարդները բնակվում են Բիրմինգեմում: Ներկայում հարցաքննության նպատակով նրանք գտնվում են ոստիկանական բաժանմունքում:









































