Ֆրանսիական Airbus ընկերությունն անցած տարի ինքնաթիռների մատակարարման ցուցանիշներով ռեկորդ է սահմանել, հաղորդում է Associated Press-ը:
Մատակարարված ինքնաթիռների թիվը 2013 թ. հասել է 626-ի, որը 22 միավորով ավելի քիչ է, քան շուկայում Airbus-ի գլխավոր մրցակցի՝ Boeing-ի արդյունքները:
Ֆրանսիական արտադրողի պատվերները 1 619 են կազմել, որը սպասվածից երկու անգամ ավել է:







































