Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ երկիրն ավելի լավ վիճակում կլիներ, եթե մարդիկ հետևեին գեներալ Շառլ դը Գոլի օրինակին և դադարեին բողոքել: Ֆրանսիայի առաջնորդն այսպես է պատասխանել կնոջը, որն ասել է, որ վախենում է իր կենսաթոշակի կրճատվելուց, գրում է Politico-ն:
Մակրոնը հիշեցրել է ֆրանսիացի գեներալի խոսքերը: Վերջինը ժամանակին ասել է. «Դուք կարող եք շատ ազատ արտահայտվել, սակայն միակ բանը, որ չեք կարող ձեզ թույլ տալ, բողոքելն է»:
«Կարծում եմ՝ գեներալի այս օրենքը շատ պրակտիկ է: Երկիրը բոլորովի այլ կլիներ, եթե այդպես լիներ: Մենք չենք հասկանում, թե որքան է մեր բախտը բերել»,-թոշակառու կնոջն ասել է Մակրոնը:










































