Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ԱԺ-ում հրավիրվել է արտահերթ նիստ: Օրակարգում ՀՀ Տոների և հիշատակի օրերի մասին օրենքում լրացումներ կատարելու հարցն է:
«Տպավորություն չստեղծվի, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի աշխատանքները նոր կառավարությունը զրոյական կետից է սկսում: Այս գագաթնաժողովի կազմակերպումը նախկին իշխանությունների հսկայական ջանքերի արդյունքում է ձևավորվել: Հարգելի կառավարություն, ձեզ պատրաստի մատուցված է այս կազմակերպության նիստը»,- հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը՝ խնդրելով շարունակել այնպիսի պատվախնդրությամբ և որակով, ինչպիսին իրենք հանձնել են:
Պատգամավորը որոշ ԶԼՄ-ների և քաղաքական ուժերի հորդորեց չափը չանցնել. «Կեղծիքը, ապատեղեկատվությունն էլ պետք է չափ ու սահման ունենան»:
Մանրամասները՝ տեսանյութում:







































