Իռլանդիայի պատմության մեջ առաջին անգամ օրենք է ընդունվել, որի համաձայն՝ ալկոհոլային ըմպելիքների գները նվազագույնի կհասնեն և կսահմանափակվի ոգելիցի գովազդը: Այս մասին հաղորդում է CNN-ը:
Ալկոհոլի սպառման նվազեցմանն ուղղված փաստաթուղթը ենթադրում է նաև խանութներում ոգելից խմիչքների առաձին սրահ: Բացի այդ, շշերին քաղցկեղի հնարավոր զարգացման մասին պիտակներ կփակցնեն:
«Որոշումը կմնա պատմության մեջ և անթիվ մարդկանց կյանքեր կփրկի»,-օրենքը մեկնաբանել է Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադքարը:
Երկրի առողջապահության նախարար Սայմոն Հարիսի խոսքով՝ ոլորտն անհրաժեշտ է կարգավորել, քանի որ ալկոհոլը շատ ուժեղ է ազդում մարդկանց առողջության վրա: 2016-ի տվյալներով՝ ոգելիցը օրական երեք մարդու մահվան պատճառ է դարձել:








































