Ամերիկյան դերասան, ձեռնարկատեր և ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Սիգալը լքել է հարցազրույցի տաղավարը BBC հեռուստաալիքում՝ սեռական ոտնձգությունների և բռնաբարության մասին հարցից հետո։ Այս մասին խոսվում է Newsnight հաղորդման թվիթերյան էջում։
Հաղորդավարը հարցրել է Սիգալին, թե ինչպես է նա ապրում և համակերպվում այն բանի հետ, որ իրեն բազմիցս մեղադրել են սեռական ոտնձգությունների և բռնաբարության մեջ։
Այդ հարցից անմիջապես հետո դերասանը հանել է ականջակալը, վեր է կացել սեղանի մոտից և լքել է հարցազրույցի տաղավարը։
This is the moment Steven Seagal walks out on a #newsnight interview over questioning about #metoo allegations, which he denies.@sseagalofficial | @KirstyWark | @BBCTwo | #newsnight pic.twitter.com/Lr6mE3th4F
— BBC Newsnight (@BBCNewsnight) October 4, 2018







































