Ինչպես հաղորդում է Euronews հեռուստաալիքը, աշխարհի 20 զարգացած տնտեսություններն ունեցող երկրների գյուղատնտեսության նախարարները համաձայնություն են տվել ապրանքների գների կարգավորման ծրագրին:
Համաշխարհային բանկի տվյալներով՝ ճգնաժամը ընթացքի մեջ է, տարվա սկզբից գներն աճել են 37%-ով (ցորենի գները կրկնապատկվել են), իսկ աղքատների թիվն էլ աճել է 44 միլիոնով: Ինչպես ասել է գագաթնաժողովը հյուրընկալող Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարարը, սա նմանատիպ առաջին ծրագիրն է, որը հաշվի է առնում ժողովուրդների ցանկությունները, բարձրացվում են գյուղատնտեսության խնդիրները, ինչը թույլ կտա կերակրել Երկիր մոլորակի բնակիչներին, որոնց թիվը 2050 թ. հասնելու է 9 մլրդ-ի:
Սակայն ընդհանուր ծրագրի շուրջ համաձայնությունը չի լուծում բոլոր խնդիրները: Գնագոյացությունն իրականանում է բաց շուկաներում, և երբեմն գնաճը պայմանավորված է այնտեղ իրականացվող սպեկուլյացիայով: Փարիզի համալսարանի պրոֆեսոր Դոֆին Ֆիլիպ Շալմին ասում է, որ գները սահմանվում են դոլարով, իսկ քանի որ այն անկայուն է, ապա գյուղատնտեսական ապրանքների գները նույնպես անկայուն պահվածք են դրսևորում:











































