«Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտպան Ռիո Ֆերդինանդը հուսով է, որ «Ոսկե գնդակ»-ը կստանա իր նախկին թիմակից Քրիշտիանու Ռոնալդուն:
«Եթե Ռոնալդուն չստանա «Ոսկե գնդակ»-ը, բաց հետույքով կվազեմ փողոցով: Առա՛ջ, ՔՌ7»,- Twitter-ի իր էջում գրել է Ֆերդինանդը:
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակ»-ի հանձնման հանդիսավոր արարողությունը կկայանա այսօր՝ Ցյուրիխում:








































