Հոլիվուդյան ամբողջ աստղաբույլը հավաքվել էր Լոս Անջելեսի սրտում՝ «Բևեռլի Հիլթոն» հյուրանոցում, որտեղ հունվարի 12-ին տեղի է ունեցել «Ոսկե գլոբուսի» հանձնման պաշտոնական արարողությունը, գրում է rus.ruvr.ru-ն:
Այդ իրադարձությունը հաճախ անվանում են «Օսկարի» գլխավոր փորձ: Գլխավոր մրցանակներ ստացածները դառնում են առաջատարներ Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակի հաղթողներին որոշելիս:
Մինչ մրցանակների հանձնումը նախորդել է հոլիվուդյան աստղերի դեֆիլեն կարմիր գորգով:








































