Նորածինների նոր հագուստը՝ ներկառուցված համակարգչով, տեղեկացնում է երեխայի վիճակի մասին: Այն շատ հարմար է այն ծնողների համար, ովքեր միշտ չէ, որ կարող են գտնվել երեխայի մոտ ու հետևել նրա ֆիզիկական վիճակին:
Լաս Վեգասում հունվարի 7-10-ը Սպառողական էլեկտրոնիկայի միջազգային ցուցահանդեսում (Consumer Electronics Show) Բոստոնից էնտուզիաստ ծնողների թիմը ներկայացրել է Mimo համակարգը: Mimo Kimono-ն, որի մեջ կա ցուցիչ, օգնում է զբաղված մայրիկներին ու հայրիկներին:
Երեխան քնում է, իսկ ցուցիչը հետևում է նրա մարմնի ջերմաստիճանին, շնչառությանը, շարժմանը և ամբողջ տեղեկությունը գրաֆիկի տեսքով ուղարկում ծնողների սմարթֆոնին՝ Android-ի կամ IOS-ի հատուկ հավելվածի միջոցով:
«Խելացի» հագուստը վաճառքի կհանվի 2014թ. փետրվարին ու կարժենա 199.99 դոլար:









































