Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը վարչապետին խնդրեց նաև զբաղվել պատգամավոր տիկին Ռուզաննա Առաքելյանի հետ տեղի ունեցածով. «Կարծում եմ, որ արդարությունը պետք է գերակա լինի բոլորի համար: Հայտնաբերեք նաև ավտոմեքենաներ վնասած քաղաքացիներին: Խնդրում եմ երեկվա արտառոց իրավիճակի հետ կապված հանգամանքների պարզաբանումները կատարել՝ անկախ քաղաքական ճամբարի պատկանելությունից»:
Ինչ վերաբերում է երեկվա ձեռք բերված պայմանավորվածությանը, Աշոտյանն ասաց. «Երեկ դուք եք հայտարարել, որ եթե ճիշտ եք հասկացել… իսկ եթե ոչ, թող շտկումներ անեն: Այսօր ի լրումն ձեր ասածի՝ քաղաքական ուժերը հայտնել են իրենց տեսակետները: Այստեղ որևէ հակասություն չկա»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































