«Երկրի առջև ծառացած առաջնային հարցը արտահերթ ընտրությունների անցկացումն է: Բոլոր մնացած հարցերը երկրորդական են, որովհետև երկրում ստեղծվել է քաղաքական ճգնաժամ, որից պետք է օր առաջ դուրս գալ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ հավաստիացնելով, որ ՔՊ-ն կադրային պակաս չկա:
Նրա խոսքով՝ հեղափոխությունը շարունակվելու է այնքան ժամանակ՝ մինչև չունենանք ժողովրդի ազատ կամարտահայտմամբ Ազգային ժողով. «Մենք այսօր ունենք ժողովրդի կամքն արտահայտող կառավարություն, բայց չունենք այդպիսի Ազգային ժողով»:
Ի պատասխան ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանի հայտարարության, թե «Ծառուկյան» խմբակցությունը վարչապետ չառաջադրելու որոշում չի կայացրել, Հրաչյա Հակոբյանը սթափության կոչ արեց բոլոր ուժերին, «որպեսզի կրակի հետ խաղ չանեն»:
Մանրամասները՝ տեսանյութում:







































