Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ երկրում նման լարված իրավիճակի նախաձեռնողն ու պատասխանատուն Հանրապետական կուսակցությունն է: «Հանրապետականները նախկինում էլ աչքի չէին ընկնում ժողովրդավարությունը հարգելով, ու այս փոփոխությունը ես դասում եմ այդ շարքում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Մեր զրուցակիցն ընդգծում է. «Ցանկացած ժողովրդավարական երկրում կան մեխանիզմներ՝ ինչպես ցրել ԱԺ-ն, ինչպես անվստահություն հայտնել վարչապետին կամ նախագահին։ Դրանք ժողովրդավարության աստիճանի ցուցանիշ են, եթե դու ժողովրդավարական երկիր ես կառուցում, անպայման պետք է կարողանաս արտակարգ իրավիճակում ցրել խորհրդարանը»։
Ստեփան Գրիգորյանը նաև նշում է. «Կասկած չունեմ, որ նախագահը չի ստորագրի, նա պրոֆեսիոնալ ու գրագետ մարդ է, հասկանում է, որ սա նշանակում է սահմանափակել ժողովրդավարությունը։ Ես սա սադրանք եմ համարում ու ցավում եմ, որ ՀՀԿ-ն նման քայլերի է դիմում»,- եզրափակեց նա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:







































